Ձեր սիրելիին պոեզիայի երեկո նվիրեք. Վլադիմիր Գլազունովի եւ Սերգեյ Սիրոտինի մոնոներկայացումը՝ սիրո եւ հավերժական արժեքների մասին

12:59   21 փետրվարի, 2023

Նվիրեք ձեր սիրելիին պոեզիայի երեկո: Մեր օրերում սա շատ ռոմանտիկ եւ արտասովոր նվեր է։

Ժամանակակից պոեզիայի լավագույն ասմունքողներից մեկը՝ «Рожденные в СССР» հաղորդաշարի հանրահայտ հեռուստահաղորդավար, ռեժիսոր Վլադիմիր Գլազունովը Golden Light Orchestra նախագծի հեղինակ, չիլ-աութ կատարող, կոմպոզիտոր Սերգեյ Սիրոտինովի հետ ներկայացնում են գարնանային, սիրով, քնքշանքով եւ անակնկալներով լի պոետիկ մոնոներկայացում, որը կկայանա Երեւանում՝ մարտի 9-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Սա բարության եւ սիրո անվերապահության, հոգեւորության եւ կենսական արժեքների, արմատներին վերադարձի մասին ներկայացում է, որտեղ յուրաքանչյուր հանդիսատես հաճախ արցունքն աչքերին մտածում է ամենաինտիմի մասին, ինչի մասին երբեմն մոռանում ենք առօրյա եռուզեռի մեջ։

Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ։



© NEWS.am STYLE