Մեգան Մարքլը զայրացել է «South Park»-ի նմանակման վրա

17:04   21 փետրվարի, 2023

Մեգան Մարքլը այնքան էլ գոհ չէ նրանից, թե ինչպես է իրեն պատկերել մեծահասակների համար նախատեսված «South Park» կատակերգական շոուի մի դրվագում, որը կոչվում է «Privacy World Tour»:

Ինչպես հայտնում է The Spectator-ը՝ վկայակոչելով աղբյուրին, Մարքլը «վրդովված ու ցնցված է եղել» դրվագի թողարկումից եւ «նյարդայնացել է South Park-ի վրա»։

Թեեւ Սասեքսի դուքսն ու դքսուհին ուղղակիորեն չեն նշվում այս դրվագում, այն ներկայացնում էր կերպարներ, որոնք նկարագրված էին որպես կանադական թագավորական ընտանիք՝ «արքայազնը եւ նրա կինը»: Դրվագում երիտասարդ թագավորական զույգը գաղտնիություն է խնդրում՝ միաժամանակ ամեն կերպ ուշադրություն հրավիրելով իրենց վրա։

Արքայազնը եւ նրա կինը ներկայացված են փոշոտ վարդագույն հանդերձանքով, որն ակնհայտորեն նման է 2018 թվականի Trooping the Color-ի Մարքլի հանդերձանքին, ու խոսվում է նաեւ արքայազնի «Waaagh» գրքի մասին, որի շապիկը հիշեցնում է արքայազն Հարրիի բեսթսելլերը՝ «Spare»-ը: Դրվագը լցված է կատակներով, ակնարկներով եւ բարակ շղարշով հղումներով ու անխնա ծաղրում է Հարիին եւ Մարքլին՝ ավանդական «South Park» ոճով:

Թագավորական մեկնաբան Նիլ Շոնը հայտարարել է, որ կատակերգական շոուի վերջին դրվագի պատճառով կարող են իրավական հետեւանքներ լինել։



© NEWS.am STYLE