Դենիել Լին առաջին անգամ հանդես է եկել որպես Burberry-ի նոր գլխավոր ստեղծագործական տնօրեն

20:55   21 փետրվարի, 2023

Դիզայներ Դանիել Լին իր դեբյուտը կատարեց որպես Burberry-ի նոր գլխավոր ստեղծագործական տնօրեն Լոնդոնի Նորաձևության շաբաթում՝ լոնդոնյան «Օվալ» սրահում:

Շատ սպասված միջոցառումը, որին մասնակցում էին VIP-անձեր, այդ թվում՝ Նաոմի Քեմփբելը, Բիանկա Ջագերը, Սկեպտան եւ Աննա Վինտուրը, նշանավորեց Բրեդֆորդ տղայի վերադարձը, ով նախկինում զբաղեցնում էր իտալական Bottega Veneta լեյբլի լավագույն ստեղծագործական պաշտոնը:

Burberry-ի հետ կապված նրա նոր տեսլականը բրիտանական ավանդական նորաձեւության միտումների վերադարձը չէ, չնայած Լին փոխարինել է Ռիկարդո Տիսչիի (Burberry-ի նախկին ստեղծագործական տնօրեն-խմբ.) լոգոն դասականով: Ընդհակառակը, դա փորձ է լեյբլը մղել ավելի սուր տարածություն: Մոտավորապես նույն առաջադրանքը Դանիելը կատարել է Bottega Veneta –ում աշխատանքի շրջանում։

Հավաքածուն լի էր բադերի պրինտներով եւ փոքր-ինչ պանկով: Շոուի գլխավոր կարգախոսը՝ «Փոփոխության քամի»։ Այս արտահայտությունը հայտնաբերվել է շապիկների վրա տպագրության տեսքով։

«Ես մտածեցի, որ դա հետաքրքիր է։ Դուք պետք է մի քիչ հումոր ունենաք»,- նկատել է նա, երբ լրագրողները կուլիսներում հարձակվել են նրա վրա։ «Գիտեք, սա փոփոխություն է ինձ համար, փոփոխություն ապրանքանիշի համար եւ փոփոխություն դեպի լավը», - ասել է Burberry ապրանքանիշի նոր ստեղծագործական տնօրենը:

Լին գիտի, թե որքան կարեւոր են աքսեսուարներն ու մանրուքները: Դրանց շնորհիվ դուք կարող եք նվաճել Z սերնդի միլիոնավոր սրտեր: Դեբյուտային հավաքածուում էքսցենտրիկ տարրերի միջոցով անգլիացին ստեղծել է մոդայիկ գայթակղություն: Այսպես կոչված լրահոսը հազարավոր թիրախային լսարան ունեցող բլոգերների համար:

Մանանեխային դեղին, մուգ մանուշակագույն եւ կարմիր, ինչպես նաեւ արքայական կապույտը կազմում են հավաքածուի հիմնական գունապնակը: Վերջինս, ի դեպ, հավակնում է լինել Դենիել Լիի նոր գունային ֆենոմենը։ Նրա հեղինակային «Bottega green»-ին փոխարինելու համար, ըստ երեւույթին, եկել է «Burberry blue»-ն։

Հավաքածուում ներկայացված էին բոմպեր բաճկոններ եւ ծալքավեր կիլտեր, որոնք կրում են շոտլանդական տաբատի վրայից: Ուշագրավ բաներից են բադաձեւ, որսորդական գլխարկներն ու ուսապարկերը։ Այս ամենը դժվար է պատկերացնել Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող մայրաքաղաքի Burberry բուտիկի ցուցափեղկերին։

Հնարավո՞ր է արդյոք շահել միլիոնավոր մարդկանց սրտերը, ինչպես դա արվեց Bottega Veneta-յի հետ: Պատասխանը դեռ պարզ չէ։ Այնուամենայնիվ, Burberry-ի նոր գործադիր տնօրեն Ջոնաթան Աքերոյդն արդեն հստակեցրել է իր հավակնությունները՝ պաշտպանելով բրիտանական նորաձեւության տունը եւ մնացած վերջին անկախ շքեղ ապրանքանիշերից մեկը 6 միլիարդ դոլար արժողությամբ մեգաբրենդի վերածելու իր նպատակը:



© NEWS.am STYLE