Փերիս Հիլթոնը բացահայտել է որդու անունը, պարզվել է`այն չի իմացել նույնիսկ տատիկը

10:45   23 փետրվարի, 2023

Փերիս Հիլթոնը հայտնել է որդու անունը։  Ռեալիթի-շոուի հեռուստաաստղը, որը վերջերս դարձավ 42 տարեկան, իր փոդքաստում կիսվել է, որ որդուն անվանել է Ֆենիքս: Պարզվեց, որ ոչ ոք, նույնիսկ նրա մայրը՝ Քեթի Հիլթոնը, կամ քույրը՝ Նիկի Հիլթոն Ռոթշիլդը, չգիտեին երեխայի անունը մինչեւ նրա մեկ շաբաթական դառնալը:

Անցյալ ամիս Հիլթոնը ցնցեց երկրպագուներին, երբ նա Instagram-ում հայտարարեց, որ լույս աշխարհ է եկել իր եւ ամուսնու՝ Քարթեր Ռեումի առաջնեկը։

«Այս պահին մենք ամեն ինչ փակ ենք պահում», - ասել է Հիլթոնն իր փոդքաստում: «Մինչեւ նրա մեկ շաբաթականը նույնիսկ մայրս, քույրս կամ իմ լավագույն ընկերներիցս ոչ ոք չգիտեր անունը։



© NEWS.am STYLE