Որքա՞ն են վաստակում ամենահայտնի եւ սիրված դիմահարդարները

19:23   23 փետրվարի, 2023

Որքա՞ն են վաստակում ամենահայտնի եւ սիրված դիմահարդարները։ Ինչպես պարզել է NEWS.am STYLE-ը, լավագույն դիմահարդարների եկամուտների շրջանակը սկսվում է 60 000 դոլարից եւ հասնում մոտ 120 000 դոլարի։

Forbes-ի տվյալներով՝ Հուդա Քաթանը 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող դիմահարդարն է։ Նրա կարողությունը գնահատվում է 560 միլիոն դոլար։

Հուդա Քաթանն Instagram-ի մեկ հրապարակման համար միջինում վերցնում է մոտ 20,000 դոլար: Նրա դիմահարդարման ծառայությունների արժեքը մեկ ժամում կազմում է ավելի քան 1000 դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմում է մոտ 24 միլիոն դոլար։

Քաթանն ամսական առնվազն 1 միլիոն դոլար է վաստակում: 38-ամյա ամերիկուհին նաեւ Huda Beauty կոսմետիկայի հավաքածուի սեփականատերն է։ Որպես ձեռներեց՝ նա տարեկան ավելի քան 50 միլիոն դոլար է վաստակում իր բիզնեսից:

Նա ունի ավելի քան 50 միլիոն հետեւորդ Instagram-ում, մոտ 8 միլիոն հետեւորդ Facebook-ում եւ 8,2 միլիոն հետեւորդ TikTok-ում:

Բացի այդ, որպես գեղեցկության բլոգեր, նա ամսական առնվազն 100 000 դոլար է վաստակում YouTube-ի գովազդային եկամուտներից: Նա ունի պաշտոնական YouTube ալիք՝ 4,13 միլիոն բաժանորդով:

Լավագույն դիմահարդարներն աշխատում են մի քանի ոլորտներում, ինչպիսիք են կինոարտադրությունը, գեղեցկության խորհուրդները, ինչպես նաեւ բյութի-բլոգերներ:

Օրինակ՝ Ջեֆրի Սթարը Instagram-ում գեղեցկության ինֆլյնսեր է։ Նրա կարողությունը գնահատվում է 200 միլիոն դոլար։

Միշել Ֆանը հայտնի է YouTube-ի իր վիրուսային ալիքով, որտեղ նա կիսվում է բյութի-կոնտենտով: Զոի Սագգը նույնպես հայտնի դիմահարդար է, որի կարողությունը գնահատվում է 4,5 միլիոն դոլար:

Հայտնի դիմահարդարը լրիվ կամ կես դրույքով աշխատում է հայտնի լրատվամիջոցների դեմքերի հետ: Նա օրական գանձում է 300-400 դոլար:

Աշխատավարձի միջակայքը սովորաբար կազմում է $45,000-ից $90,000: Չնայած սիրված դիմահարդարի աշխատավարձը կարող է հասնել 150 հազար դոլարի։



© NEWS.am STYLE