Ինչպե՞ս ճիշտ խմել սակեն եւ ի՞նչ մթերքների հետ համատեղել

22:30   23 փետրվարի, 2023

Երբ մտածում ես սակեի մասին, առաջին հերթին մտքիդ սուշին է գալիս: Իրականում սակեն լավ համադրվում է ոչ միայն հում ձկան եւ սոյայի սոուսի հետ: Այսպիսով, ո՞րն է սակե վայելելու լավագույն միջոցը եւ ինչպե՞ս առավելագույն օգուտ քաղել այս համեղ ըմպելիքից:

«Կա թյուր կարծիք, որ սուշին եւ սակեն նույնն են», - նշում է Heavensaké-ի գործադիր տնօրեն Նես Ռուեդան: «Ճապոնիայում սուշին մատուցում են սպիտակ բուրգունդիի կամ շամպայնի հետ… «Խոսքն այն մասին չէ, որ սակեն սխալ է հասկացվում, այլ այն՝ որ այն չեն բացահայտել։ Դա գարեջուր չէ, գինի չէ, սակեն առանձին թեմա է, գրում է Winemag-ը։

саке.jpg (54 KB)

Իրականում սակեն դրանից շատ ավելին է։ Ըմպելիքն անցնում է գարեջրի նման եփման գործընթացով, բայց պետք է խմել գինու նման։ (Իրականում սակեն լավագույնս մատուցվում է սպիտակ գինու բաժակից): Այն ունի մի քանի ոճ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համային նրբությունները: Ծաղկային, մրգային, քաղցր եւ չոր։ Կգտնվի յուրաքանչյուր ճաշակի համար:

«Սակեն շատ անձնական է, ինչպես գինին: Ոմանք սիրում են մրգային Ռիսլինգ, բայց խուսափում են հարուստ Շարդոնեից: Նույն իմաստով, ոմանց կարող է դուր գալ Yamahai քմահաճ  կամ Junmai-ի հողեղեսակեն, բայց կարող է չսիրեն Daiginjo-ի գեղեցիկ եւ էլեգանտ ոճի սակեն», - ասում է Saké School of America-յի գլխավոր մասնագետ եւ WESAKÉ ապրանքանիշի դեսպան Էդա Վուոնգը:

Այսպիսով, որո՞նք են լավագույն ճաշատեսակները համադրելու համար:

Սակեն եւ միջերկրածովյան համերը

Էվան Զագան՝ TwinedNYC-ի համասեփականատերը, նշում է, որ ինքը մեծացել է հունական խոհանոցով, եւ այն լավ համադրվում է սակեի հետ:

саке1.jpeg (201 KB)

Բացի այդ, ծովափնյա իտալական ճաշատեսակները, որոնցում շոուի գլխավոր դերակատարներն են ծովամթերքներն ու ցիտրուսները, կարող են նաեւ սիներգիա ստեղծել սակեի հետ, ինչը կլինի անակնկալ եւ հաճելի:

Սակեն եւ համեմունքները

Սակեն համերի համար անոթ է, որպեսզի ուժեղացնի կամ նույնիսկ «բախվի» որոշակի համեմունքների հետ։ Այն հիանալի միջոց է այդ բոլոր համերն ընդգծելու համար՝ մեծից եւ պայծառից մինչեւ նուրբ ու բարակ:

саке2.jpg (100 KB)

Մարոկկոյի համերը եւ հարավամերիկյան խոհանոցը, ինչպիսին պերուականն է, կատարյալ զույգեր են: Սակեն նաեւ լավ համադրվում է մեքսիկական անուշաբույր ուտեստների հետ, քանի որ այն ավելի շատ համեմունքներ է ընդգծում, քան բախվում դրանց հետ, ավելացնում է Ռուեդան:

Սակեն ու յուղոտ սնունդը

Սակե նաեւ կատարյալ է տապակած սննդի համար: Զագան բացատրում է, որ սակեն թեթեւ, վառ ու թթու է, ինչը հավասարակշռում է ծանր, յուղոտ, տապակած սնունդը:

саке3.jpg (122 KB)

Պանիրը նույնպես անպայման մենյուում է, երբ խոսքը վերաբերում է սակեին: Սակեն հարուստ է կաթնաթթվով, որն օգնում է պանրի համեղ կաթնային նոտաներն առանձնացնել եւ ուժեղացնել: Խորհուրդ է տրվում մի քիչ աղի, պինդ եւ կիսապինդ պանիրներ, ինչպիսին են՝ մանչեգոն, գրյուերը, բլու չիզը եւ պեկորինոն։

Ո՞րն է սակե խմելու լավագույն միջոցը:

Սակեի արժեքը Երեւանի խանութներում սկսվում է 20000 դրամից։



© NEWS.am STYLE