Միշտ թրենդի մեջ. Վիկտորյան, Մալենան, Բրյունետը, D’Litte-ն ու Ռուբինան՝ նորաձեւ հյուսքերով (ֆոտո)

23:15   23 փետրվարի, 2023

Հյուսքերը նորաձեության մեջ եղել են, կան ու տարեցտարի ավելի թրենդային են դառնում: Այս սանրվածքը թույլ է տալիս, որ ոչ միայն հարմարավետ լինես, այլեւ ունենաս գեղեցիկ ու ոճային տեսք՝ օրվա ցանկացած ժամի ու եղանակի:

Ամենահասարակ տեսակից մինչեւ աֆրիկյան  հյուսքեր՝ այսօր թե մեր կողքի անցորդներին, թե շոու-բիզնեի ներկայացուցիչներին կարելի է տեսնել այս թրենդի տարբեր լուծումներով:

Օրերս դերասանուհի Վիկտորյա Սահակյանը լուսանկարներ տեղադրեց՝ ցուցադրելով իր սանրվածքը: Դերասանուհին նախընտրել էր բարձր պոչիկով հավաքված հյուսքը:

331708967_6225138104183025_6540085496890699372_n.jpg (84 KB)

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենային եւս հաճախ կտեսնեք հյուսքերով: Երգչուհին, կարծես, նախապատվությունը տալիս է երկու հյուսքին, երբեմն էլ՝ էպատաժային տարբերակներին:

332251181_725243472390869_992018507419697217_n.jpg (88 KB)

331909867_1132472764100906_218210620446725787_n.jpg (119 KB)

332127563_583519653652654_5009755591888931037_n.jpg (76 KB)

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն, օրինակ, նախընտրել է, ահա, այսպիսի նորաձեւ տարբերակ:

331939322_1375583826538344_8664230359139325203_n.jpg (103 KB)

331783231_1261178061443864_2023490903093777101_n.jpg (82 KB)

Իսկ D’Litte-ը, կարծես, առհասարակ, հյուսքերի մեծ սիրահար է: Նրա ինստագրամյան էջում շատ քիչ լուսանկարներ կգտնեք, որտեղ երգչուհին այլ սանրվածքներով է:

331790831_1390035888422098_6954596360936003410_n.jpg (34 KB)

331758848_885491466051803_575714275653128435_n.jpg (76 KB)

Հայազգի հայտնի մոդել Ռուբինա Խանզադյանն օրերս եւս ցուցադրեց իր հյուսքերը: Կիպ հավաքված սանրվածքն ավելի է ընդգծել մոդելի արտահայտիչ դիմագծերը:

333015985_1254470645144502_7296212557400587162_n.jpg (42 KB)

332206832_580257677478684_7906002240138167026_n.jpg (30 KB)



© NEWS.am STYLE