Marks and Spencer-ը կանանց խրախուսում են «սիրել իրենց կուրծքը»

23:58   23 փետրվարի, 2023

Marks and Spencer-ի ներառական արշավը խրախուսում է կանանց «սիրել իրենց կուրծքը»՝ երաշխավորելով, որ ռիթեյլերի մոտ միշտ կգտնվեն ճիշտ կրծկալներ:

Նոր արշավի շրջանակներում ռիթեյլերն իր պաշտոնական Instagram-ում կիսվել է ներքնազգեստով կանանց լուսանկարներով: Կադրերում պատկերված են տարբեր կազմվածքների տեր մոդելներ, որոնք ցուցադրում են «բոլոր ձեւերի եւ չափսերի կուրծքը»: Սպորտային կրծկալ ցուցադրող սայլակում նստած կնոջից, կրծքով կերակրող նորաթուխ մայրիկից մինչեւ մաստեկտոմիայից հետո իր կրծկալը ցուցադրող քաղցկեղից փրկված կինը: Այս կերպ արշավն առաջարկում է կանացի մարմնի տարբեր ձեւերի եւ չափերի իրատեսական ներկայացում:

Գրառումները տպավորել են խանութի երկու միլիոն Instagram-ի հետեւորդներին, ովքեր գովել են M&S-ին դրական հաղորդագրության համար:

«Ինձ դուր է գալիս կանանց իրավունքներն ու հնարավորությունները տարածող այս հավաքածուի գովազդը», - գրել է օգտատերերից մեկը: «Հավանում եմ մոդելների վստահությունը», - գրել է ներկայացված կանանցից մեկը:

M&S-ը հայտարարել է, որ հպարտ է արշավով եւ հույս ունի, որ այն կօգնի կանանց «լավ զգալ կյանքի բոլոր փուլերում»:

«Որպես մանրածախ առեւտուր, որն ամեն օր սպասարկում է ավելի քան 22 միլիոն հաճախորդի, մենք պարտավոր ենք ներկայացնել մարմնի բոլոր տեսակները, եւ այն մեր մարկետինգի շրջանակում է»։

Կրծկալի ճիշտ չափը կրելու կարեւորությունը

Քանի որ տասը կանանցից չորսը վստահ չեն իրենց կրծկալի չափսի հարցում, M&S-ը ցանկանում է ընդգծել ճիշտ չափսի ներքնազգեստ կրելու կարեւորությունը:

  Մանրածախ վաճառողի կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանանց 35%-ը երբեք չի կրել պրոֆեսիոնալ կրծկալ, իսկ 38%-ը վստահ չէ իրենց չափսերին:



© NEWS.am STYLE