09:35 24 փետրվարի, 202340 տարեկանում մահացել է լիբանանահայ երգչուհի Լիզա Սվաճյանը։ Այս մասին հայտնում է «Արեւելք» լրատվականը՝ հղում անելով Լիզայի ընկերներին:
Ընկերները գրառումներ են կատարել երգչուհու մասին՝ նշելով, որ անհավատալի է, որ կյանքով լեցուն երգչուհին այլեւս իրենց հետ չէ: Դրանցից մեկի համաձայն նա հանկարծամահ է եղել։
Լիզա Սվաճյանը երգել սկսել է փոքր տարիքից, տեսահոլովակներ է նկարահանել նաեւ Հայաստանում։