Ռիհաննան «Օսկար»-ի առաջադրված «Lift Me Up» երգը կկատարի 95-րդ մրցանակաբաշխության ժամանակ

11:15   24 փետրվարի, 2023

Ռիհաննան «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության ժամանակ կկատարի «Սեւ հովազ․ ընդմիշտ Վականդա» ֆիլմի «Lift Me Up» երգը: Այս մասին հայտարարել են գործադիր պրոդյուսերներ եւ շոուներներ Գլեն Վայսն ու Ռիկի Կիրշները։

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը ուղիղ եթերով կհեռարձակվի ABC հեռուստաալիքով մարտի 12-ին:

«Lift Me Up»-ը առաջադրված է «օրիգինալ երգեր» անվանակարգում։ Ռիհաննան առաջին անգամ է առաջադրվել «Օսկարի»։

Տեսանյութը՝ Ռիհաննայի YouTube-ի պաշտոնական ալիքից



© NEWS.am STYLE