Սելենա Գոմեսը որոշել է հանգստանալ սոցիալական ցանցերից

10:48   24 փետրվարի, 2023

Երգչուհի Սելենա Գոմեսը որոշել է դադար վերցնել սոցիալական ցանցերից։ Այս մասին նա հայտարարել է TikTok-ի ուղիղ եթերում։

Աստղի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ նա հերքել է Քայլի Ջենների հետ վեճի մասին լուրերը։

«Ես ձեռնպահ կմնամ սոցիալական ցանցերից, քանի որ դա մի փոքր հիմարություն է, եւ ես արդեն 30 տարեկան եմ: Ես չափազանց մեծ եմ դրա համար», - ասել է Սելենան: «Բայց ես իսկապես սիրում եմ ձեզ, ընկերներ։ Ես պարզապես պատրաստվում եմ հանգստանալ ամեն ինչից»:

Սելենայի՝ սոցիալական մեդիայի առաջիկա ընդմիջման մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ նա Քայլիին զիջեց որպես Instagram-ի ամենաշատ հետեւորդներ ունեցող մարդ:

Քայլի Ջենները TikTok-ում հերքել է լուրերն այն մասին, որ ինքը եւ Հեյլի Բիբերը դիտավորյալ ահաբեկել են Սելենային Instagram-ի գրառմամբ։ Այս շաբաթվա սկզբին Սելենան TikTok-ի Stories բաժնում հրապարակեց իր հոնքերի պատահական լամինացիայի մասին: Երեք ժամ անց Քայլին իր Instagram-ի Strories բաժնում սելֆի է տեղադրել՝ «Դա դժբախտ պատահա՞ր էր» մակագրությամբ։ Այնուհետեւ Քայլին FaceTime-ում կիսվել է Հեյլի Բիբերի հետ սքրինշոթով, որտեղ նրանք երկուսն էլ պատկերված էին լայն հոնքերով։ Սոցցանցերի օգտատերերը կասկածել են, որ երկու հայտնիների միջեւ խնդիր է եղել։

Քայլին վստահեցրել է, որ նման բան չկա, իսկ Սելենայի հոնքերի մասին հաղորդումներ չի տեսել։



© NEWS.am STYLE