«4 երազանք» հեռուստասերիալն ունենալու է երկրորդ եթերաշրջան․ ո՞վ է միանալու սերիալի կազմին (ֆոտո)

14:05   24 փետրվարի, 2023

Հանրային հեռուստաընկերության «4 երազանք» հեռուստասերիալն ունենալու է երկրորդ եթերաշրջան։ Առաջին ալիքն առայժմ նոր եթերաշրջանի առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում նկարահանվում է նաեւ բլոգեր Շուշան Ստեփանյանը։ Բլոգերն Instagram-ում հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ շուտով հանդես է գալու գլխավոր դերում, սակայն առայժմ չի մանրամասնել, թե որ նախագծում։ 

328664215_5852940658115861_8760677937985252475_n-1.jpg (63 KB)

Տարածված լուրերը պարզելու նպատակով կապ հաստատեցինք Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի եւ թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Աննա Օհանյանի հետ։ Նա հաստատեց, որ հեռուստասերիալն ունենալու է երկրորդ եթերաշրջան. այստեղ կերպարներն արդեն մեծացել են եւ շարունակում են հետեւել իրենց երազանքներին: Առավել մանրամասների համար Աննա Օհանյանը խորհուրդ տվեց հետեւել Հանրայինի նորություններին:

331749411_237499555362543_4541042945449006731_n.jpg (133 KB)

Առաջին ալիքի եթերում «4 երազանք» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը բաղկացած էր  61 մասից: Այն երեխաների եւ ծնողների համար էր ու ներկայացնում էր, թե ինչպես էին դպրոցականները պայքարում եւ իրագործում իրենց նպատակները: Գլխավոր դերերում էին Հարություն Խաչատրյանը, Արտուշ Բաղդասարյանը, Մարիա Պետրոսյանը, Արա Հարությունյանը, Հայկ Հովհաննիսյանը, Աբել Աբելյանը, Իննա Խոջամիրյանը, Գոռ Հակոբյանը, Արաքսյա Մելիքյանը, Իշխան Ղարիբյանը, Ֆրունզիկ Ամիրխանյանը, Անահիտ Քոչարյանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE