Քորթնի Քարդաշյանն Instagram-ում գովազդել է իր՝ սկանդալային Lemme վիտամինները

21:20   24 փետրվարի, 2023

Քորթնի Քարդաշյանն Instagram-ում գովազդում է իր Lemme ծամվող վիտամինները։ Երեք երեխաների 43-ամյա մայրը լուսանկարում հայտնվել է տրիկոտաժե կապույտ կարդիգանով՝ համադրված թափանցիկ ժանյակավոր կիսաշրջազգեստով։

Քորթնին, ով վերջերս ծաղրել էր իր ապրանքանիշի քննադատությունը, ապրանքը գովազդելու համար օգտագործել է իր սեքսուալությունը։ Նա որոշ լուսանկարներում սադրիչ կեցվածք է ընդունել։ Քորթնին իր հանդերձանքը համալրել է մինչեւ ծնկներին հասնող մուգ գուլպաներով եւ մի զույգ մանուշակագույն կոշիկներով:

Մաստակի տարան ստրատեգիականորեն տեղադրված է եղել լուսանկարներում՝ տարբեր կադրերում հայտնվելով հատակին եւ նրա ձեռքին։ Կադրերից մեկում Քարդաշյանն ատամներով սեղմում է մաստակը։

Այնուամենայնիվ, որոշ երկրպագուներ չեն գնահատել նրա գովազդային ջանքերը եւ անկաշկանդ քննադատել են ֆոտոշարքը:

 «Լուսանկարներից որոշներն իսկապես տարօրինակ են՝ հաշվի առնելով այն ապրանքը, որոնք նրանք գովազդում են», - նկատել է մեկը: Մեկ ուրիշը նրան խորհուրդ է տվել այլ ոճաբան գտնել։ «Ինչո՞ւ են Քարդաշյաններն այդքան սեքսուալ գովազդում իրենց արտադրանքը։ Սրանք մաստակներ են, ոչ թե ներքնազգեստ»,- նշել է մեկ ուրիշը։

Քորթնիի ծամվող վիտամինները սկանդալի կենտրոնում են հայտնվել «հեշտոցի առողջության» վիտամինների թողարկումից հետո:

Ըստ Lemme կայքի՝ մաստակը պարունակում է «կլինիկորեն ուսումնասիրված պրոբիոտիկներ՝ [հեշտոցի] համը, հոտը եւ թարմությունը պահպանելու համար՝ արքայախնձորի էքստրակտով՝ լրացուցիչ քաղցրության համար»:

The Daily Show-ի համահաղորդավար Չելսի Հենդլերը հաղորդման հատվածներից մեկում այս թեման քննարկել է հյուրերի հետ։ Նա եւ մյուս արտիստները ծաղրել են արտադրանքը։

Գինեկոլոգները նաեւ նախկինում քննադատել են Քորթնիին մաստակ ծամելու համար՝ պնդելով, որ չկան գիտական ​​ապացույցներ, որ նրանք աշխատում են, եւ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց կոչ են անում դիմել բժշկի, քան վստահել հայտնիների արտադրանքին:

 

 

 



© NEWS.am STYLE