Աստղային ոճ․ միշտ էլեգանտ․ 10 կերպար՝ Անժելա Սարաֆյանից (ֆոտո)

16:07   26 փետրվարի, 2023

Հոլիվուդի ամենագեղեցիկ հայուհիներց մեկը՝ Անժելա Սարաֆյանն, աչքի է ընկնում իր բացառիկ էլեգանտությամբ։ Նրբակազմ դերասանուհին թե առօրյա, թե բեմական կերպարներում շեշտում է մարմնի գեղեցկությունը՝ այն ընդգրկելով կիպ կամ եթերային զգեստների մեջ։

Ուսումնասիրելով դերասանուհու ինստագրամյան էջը՝ տեսնում ենք, որ կարմիր գորգերին նա նախապատվությունը տալիս է թեթեւ զգեստներին, որոնք կարող են որեւէ բաց դետալ ունենալ՝ ուսերի, կրծքի, մեջքի կամ որովայնի հատվածում։ Լինի լայն, թե չափազանց կիպ զգեստներով՝ Անժելան միշտ սեքսուալ տեսք ունի, եւ երբեք չի հատում վուլգարության սահմանը։

Հայազգի դերասանուհին, կարծես, առատ դիմահարդարման ու ճոխ վարսահարդարումների սիրահար չէ։ Այս առումով նրան հաճախ տեսնում ենք պարզ make up-ով ու թեթեւ հարդարված, ազատ արձակված մազերով։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է 10 look` նրբագեղ դերասանուհուց։ 

333018373_915799182950844_7389664849288328855_n.jpg (87 KB)

331868900_593766785633291_7340036215060207628_n.jpg (71 KB)

331883554_1939182253089713_6523140753838155655_n.jpg (64 KB)

331932728_529984945690548_2697690538748356545_n.jpg (74 KB)

332143363_948342566158980_72355053815857760_n.jpg (81 KB)

332261666_178994504870006_4631634880405377339_n.jpg (118 KB)

332283244_1221713752106424_6525676591315455513_n.jpg (122 KB)

332357442_526133732750113_91285987878475539_n.jpg (124 KB)

332720925_1293697381179170_7234564125576131285_n.jpg (91 KB)

332852503_541304104807385_5778961465540234286_n.jpg (126 KB)

Լուսանկարները՝ Անժելա Սարաֆյանի Instagram-ից



© NEWS.am STYLE