Միշել Յեոն առաջին ասիացի կինն է, ով լավագույն կանացի դերի համար արժանացել է կինոդերասանների Գիլդիայի մրցանակին

12:20   27 փետրվարի, 2023

«Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմի աստղ Միշել Յեոն դարձել է առաջին ասիացի կինը, ով որպես լավագույն դերասանուհի արժանացել է կինոդերասանների Գիլդիայի մրցանակին: «Կարծում եմ, եթե խոսեմ՝ սիրտս կպայթի», - մրցանակը ստանալիս բեմում ասել է Յեոն: «...Մենք երբեք չենք հանձնվում: Շնորհակալ եմ... Դա միայն ինձ համար չէ, դա ինձ նման յուրաքանչյուր փոքրիկ աղջկա համար է»:

Յեոն այս տարվա արարողության միակ ասիացի թեկնածուն (կամ հաղթողը) չէ: «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմի նրա գործընկեր Կե Հուի Քուանը դարձավ առաջին ասիացի տղամարդը, ով արժանացավ դերասանական մրցանակի, իսկ Ստեֆանի Հսուն նույնպես առաջադրված էր երկրորդական դերի համար:

Այս տարվա SAG-ի լավագույն դերասանուհիների ցուցակը Գիլդիայի 29-ամյա պատմության մեջ էթնիկապես ամենատարբերն է. առաջին անգամ մեծամասնություն են կազմել «գունավոր» կանայք, այդ թվում՝ Անա դե Արմասը («Շիկահերը»), Վիոլա Դեւիսը («Կին արքա») եւ Դանիել Դեդվայլեր («Till»)։

Լավագույն դերասանի կոչումը շնորհվել է Բրենդան Ֆրեյզերին («Կետը»)։

Հեռուստատեսային անվանակարգերում նշել են «Սպիտակ լոտոս»-ին եւ Ջենիֆեր Քուլիջին, Ջեսիկա Չեսթեյնը, Ջերեմի Ալեն Ուայթը եւ այլք։



© NEWS.am STYLE