Քիմ Քարդաշյանը Dolce & Gabbana-ի կիպ զգեստով դժվարացել է բարձրանալ աստիճանները (վիդեո)

14:55   27 փետրվարի, 2023

Քիմ Քարդաշյանը մի լավ զվարճացել է Dolce & Gabbana-ի հագուստով աստիճաններով բարձրանալիս։ Պարզվել է, որ Dolce & Gabbana-ի նեղ զգեստն ու աստիճաններն անհամատեղելի են։

Քարդաշյանը դժվարությամբ է տեղաշարժվել միլանյան նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Այս ամենը երեւում է տեսանյութում, որը հրապարակվել է հայտնի վարսահարդար Քրիս Էփլթոնն իր Instagram-յան էջի Stories բաժնում:

«Երկրորդ ռաունդ»,- ժպտալով ասում է 42-ամյա աստղը՝ բռնվելով բազրիքից եւ թեքված բարձրանալով աստիճանները։ «Այո, դու կարող ես դա անել», - ծիծաղելով պատասխանում է Էփլթոնը։

мил.jpeg (73 KB)

Քարդաշյանի ներկայացել է կիպ, երկարափեշ կիսաշրջազգեստով եւ կրծկալով, որոնք հիանալի կերպով ընդգծել է բազմազավակ մոր շքեղ բարեմասնությունները։

Skims-ի հիմնադիրն իր կերպարն ամբողջացրել է համապատասխան գույնի Dolce & Gabbana մինի պայուսակով եւ սեւ լաքապատ բարձրակրունկներով:



© NEWS.am STYLE