Բեմադրող-խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանը մասնակցել է Ֆուջայրահի 10-րդ միջազգային մոնոդրամայի հեղինակավոր փառատոնին

16:31   27 փետրվարի, 2023

Բեմադրող-խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանն իր «Բարեւ, Քիթի» բեմադրությամբ մասնակցել է փետրվարի 17-26-ն Արաբական Միացյալ Էմիություններում կայացած  Ֆուջայրահի 10-րդ միջազգային մոնոդրամայի հեղինակավոր փառատոնին։ 

1 (4) (2).JPG (65 KB)

Նա մասնակցության հրավերը ստացել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատերական ինստիտուտի գլխավոր տնօրեն Տոբիաս Բիակոնեի եւ ԱՄէ արքայազնի կողմից։

1 (2) (1).JPG (38 KB)

Ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել եւ արժանացել մեծ գնահատանքի, ինչպես հանդիսատեսի, այնպես էլ հրավիրված միջազգային մասնագետների կողմից։

Նշենք, որ «Բարեւ, Քիթի» ներկայացումը Ռիման բեմադրել է 2017թ․-ին Բեռլինի Արվեստների ակադեմիայում, որն այնուհետեւ ներկայացրել է մի շարք Եվրոպական երկրներում։

1 (3) (1).JPG (81 KB)

Փառատոնն անցկացվում էր ԱՄԷ Գերագույն խորհրդի եւ Ֆուջայրահի կառավարիչ Նորին Մեծություն, ԱՄԷ թագաժառանգ, Շեյխ Համադ Բին Մոհամմեդ Ալ Շարքիի բարձր հովանու ներքո։

1 (1).JPG (55 KB)

 



© NEWS.am STYLE