Մոտենում է մարտի 8-ը. ձեր սիրելիներին սիրաշահեք սպա պրոցեդուրաներով

20:30   28 փետրվարի, 2023

Մոտենում է մարտի 8-ը, շատ տղամարդիկ գլուխ են կոտրում, թե ինչ նվիրեն իրենց սիրելի կանանց։ Սպա պրոցեդուրաները Ձեր սիրելի տիկնանց սիրաշահելու  արժանի տարբերակներից մեկն է։ Քաղաքաի սպակենտրոնները Ձեզ օգնական։ Եվ հիդրոթերապիա, եւ արոմաթերապիա, եւ մերսում։ Մի խոսքով, ձեր կինը գոհ ու երջանիկ կլինի։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է Երեւանի SPA կենտրոնների հնարավորությունների եւ առաջարկների մասին։

Yerevan Spa by Grand Hotel

Առողջության կենտրոնը գտնվում է Երեւանում՝ պատմական Գրանդ հյուրանոցում։  SPA կենտրոնն առաջարկում է մերսման ծառայություններ, մատնահարդարում, պեդիկյուր, սաունա, սոլյարի եւ նույնիսկ սառցե սենյակ: Հատուկ փաթեթներ չկան: Սակայն մերսման սեանս պատվիրելիս գործում է 50% զեղչ երկրորդ ծառայության համար։ Օրինակ՝ սաունա գնալը 18 հազարի փոխարեն կարժենա 9 հազար դրամ։

Eden by Siroon Minas

Տոնական օրերին նրանք հատուկ բոնուսներ են տրամադրում՝ նվերների վկայականների տեսքով։ Պիլինգներ, դեմքի մաշկի մաքրում եւ մերսումներ՝ այս ամենը տեղի է ունենում հարմարավետ կահավորված սենյակներում, որոնք հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով: Պրոցեդուրաներն իրականացվում են հավաստագրված մասնագետների կողմից, որոնցից մի քանիսը բժիշկներ են: Ամբողջական սպա օրը կարժենա մոտ 40-50 հազար դրամ։

Cloud7 Spa Welness

Կենտրոնական փողոցներից մեկում վերջերս բացված սպա եւ առողջարանային կենտրոնում առաջարկվում են երկու տեսակի «պասսսեր»։ Առաջինը մեկօրյա է, իսկ երկրորդը՝ բաժանորդագրության տեսքով։ Օրավարձը՝ 20 հազար դրամ։ Ծառայությունների ցանկը ներառում է լողավազան, սաունա, համամ, աղի սենյակ, մարզասրահ։ Մերսումը հավելյալ գումար կարժենա։

Wine and Grapes Spa

Գինին ընդունելի է ոչ միայն Սարյան փողոցում, այլեւ Պռոշյանում։ Դուք կարող եք դա հաստատել՝ փորձելով գինու լոգանք, խաղողի կորիզի կեղեւով պիլինգ եւ երկար ցանկից շատ այլ ծառայություններ:

Փորձեք «Աստվածային» փաթեթը: Թեեւ այն արժե 95 հազար դրամ, բայց բաղկացած է միանգամից ինը պրոցեդուրայից։ 3-3,5 ժամվա ընթացքում ձեզ սպասվում է պիլինգ, մաշկի մաքրում, դիմակ եւ շատ ավելին:

Alexander Spa by Anne Semonin      

The Alexander հյուրանոցում տեղակայված շքեղ սպա կենտրոն: Հենց այն, որտեղ ժամանակավոր բնակվում են մայրաքաղաքի ազդեցիկ հյուրերը։

Հյուրանոցն առաջարկում է ֆրանսիական Anne Semonin բրենդի ծառայությունները, որոնք հայտնի են դեմքի հեղինակային պրոցեդուրաներով։ Հատուկ ուշադրության է արժանի օլիգոտարրերով խնամքը, որոնք նպաստում են մաշկի առաձգականությանը։

7-րդ հարկում կա պանորամային լողավազան՝ սաունայով եւ համամով։ Այնտեղ մուտքը մեկ ժամի համար 7 հազար դրամ է։ Տղում կարելի է պատվիրել մերսողի ծառայություններ (մոտ 35 հազ.)։



© NEWS.am STYLE