The Weeknd-ը կնկարահանվի իր գրած սցենարով ֆիլմում

11:24   1 մարտի, 2023

Երգիչ The Weeknd-ն առաջին անգամ կնկարահանվի գեղարվեստական ​​ֆիլմում։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Արտիստը գրել է սպասվող նախագծի սցենարը, որի անունը եւ սյուժեի մանրամասները դեռեւս չեն բացահայտվում։ Երաժիշտը (իսկական անունը՝ Աբել Տեսֆայեն) նաեւ հանդես կգա որպես պրոդյուսեր։

Դերասանական կազմում ընդգրկվել են նաեւ Ջեննա Օրտեգան եւ Բարրի Քեոգանը: Ֆիլմի ռեժիսորն է Թրեյ Էդվարդ Շուլցը:



© NEWS.am STYLE