Ռիհաննան Puma-ի հետ նոր հավաքածու կներկայացնի

11:12   2 մարտի, 2023

Երգչուհի Ռիհաննան կրկին վերադառնում է գերմանական Puma սպորտային հագուստի ապրանքանիշի հետ համագործակցությանը: Նրանք համատեղ կթողարկեն Fenty X Puma հավաքածուն։ Այս մասին հայտնում է WWD-ն։

image-3.jpg (232 KB)

Ռիհաննան Puma-ի հետ սկսել է աշխատել որպես կանացի հագուստի հավաքածու ստեղծագործական տնօրեն 2014թ.-ից։ Երգչուհու կողմից ոգեշնչված որոշ իրեր, օրինակ՝ Puma Creepers թավշյա սպորտային կոշիկները սպառվել են ընդամենը երեք ժամում: Սակայն 2018 թվականի գարնանը Ռիհաննայի եւ Puma-յի համագործակցությունն ավարտվեց։

090716-rihanna-2000-0f79af3dbfd64e4b8a960dbc13998413.jpg (310 KB)

«Ռիհաննայի վերադարձը, ամենայն հավանականությամբ, օգտակար կլինի բրենդի սպորտային հագուստի համար, որը հայտարարեց 2022 թվականի ֆինանսական ռեկորդային արդյունքների մասին, բայց նաեւ կանխատեսեց հաջորդ տարի տեմպի նվազեցում», - գրում է WWD-ն:

5458952.jpg (243 KB)

Ռիհաննան նախկինում համագործակցել է Armani, Adidas, River Island, Manolo Blahnik եւ Dior ապրանքանիշերի հետ։ Այժմ երգչուհին ունի իր սեփական կոսմետիկ ապրանքանիշերը՝ Fenty Beauty-ն եւ Fenty Skin-ը, ինչպես նաեւ Fenty X Savage ներքնազգեստի բրենդը։



© NEWS.am STYLE