Թրեւիս Սքոթին մեղադրում են ակումբում մարդ ծեծելու մեջ

12:36   2 մարտի, 2023

Թրեւիս Սքոթը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Ըստ արեւմտյան մամուլի՝ ռեփերն իբր Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում հարձակվել է մի տղամարդու վրա։ Նա 12 հազար դոլարի վնաս պատճառել:

Միջադեպը տեղի է ունեցել անցած երեքշաբթի։ Թրեւիսն իր ընկերոջ՝ Դոն Տոլիվերի հետ խնջույքի է գնացել Nebula ակումբ, որը գտնվում է Մանհեթենում։ Ինչ-որ պահի Քայլի Ջենների նախկին սիրեցյալը սկսել է ագրեսիվ բղավել ձայնային ինժեների վրա, ով խլացրել է ձայնը։ Վիճաբանություն է սկսվել։ Արդյունքում ռեփերը բռունցքով հարվածել է տղամարդու դեմքին ու վնասել բարձրախոսն ու վիդեոէկրանը։ Դրանից հետո Թրեւիսը միջադեպը նկարահանող երկրպագուներից մեկից խլել է հեռախոսը եւ իբր այն նետել հատակին։

Երաժշտի փաստաբանն արդեն խոսել է մամուլի հետ. «Սա ակնհայտ թյուրիմացություն է, որն ուռճացված է։ Մենք ակտիվորեն աշխատում ենք իրավապահ մարմինների եւ հաստատության անձնակազմի հետ՝ իրավիճակը շտկելու համար։ Վստահ եմ, որ իմ պաշտպանյալը կազատվի մեղադրանքից»։



© NEWS.am STYLE