Լիբանանցի դերասանուհի Նադին Նջեյմի հայ փեսացուին քննադատել են «չափազանց կանացի» տեսքի համար

17:30   2 մարտի, 2023

Լիբանանցի դերասանուհի Նադին Նջեյմի փեսացուին՝ Նարեկ Նարբեկյանին քննադատել են «չափազանց կանացի տեսք ունենալու համար», հայտնում է Albawaba-ն։

Նադինն իր Instagram-ում Նարեկի հետ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով «Միայն ես եւ դու, համապատասխան զույգ»։ Սակայն դերասանուհու բաժանորդները քննադատել են հայ տղամարդու արտաքինը՝ նշելով, որ նա ավելի կանացի տեսք ունի, քան Նջեյմը, ոմանց դուր չեն եկել նրա դեմքի դիմագծերը՝ դրանք համարելով պլաստիկ վիրահատության արդյունք։

«Այս լուսանկարում կա ավելի քան 1500 պլաստիկ վիրահատություն»,- նշել է օգտատերերից մեկը, մյուսը կատակել է. «Դուք կարծես երկուսդ էլ գնում եք նույն պլաստիկ վիրաբույժի մոտ», - կրակի վրա յուղ է լցրել երրորդը:

Զույգը նշանադրվել է փետրվարի սկզբին՝ դերասանուհու 39-ամյակին։ Նջեյմը, որն ունի ավելի քան 15,6 միլիոն հետեւորդ, տեսանյութ է հրապարակել, որում Նարեկն իրեն ամուսնության առաջարկություն է անում։ «Այսօր ես պետք է նշեի իմ ծննդյան օրը, բայց ի վերջո նշեցի կյանքն ու սերը։ Ես ասացի «այո»»։

Ավելի վաղ Նադինը պատմել է ապագայի իրենց ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ հարսանիքի հետաձգման պատճառը աշխատանքն է եղել։ Նջեյմը նշել է, որ Նարբեկյանն իր համար շատ թանկ է, բազում փորձություններում աջակցել է իրեն, եւ ինքը շատ է վստահում նրան։

2019 թվականի սեպտեմբերին դերասանուհին եւ նրա նախկին ամուսին Հադի Ասմարը բաժանվեցին 8 տարվա ամուսնությունից հետո։ Դերասանուհին նախկին ամուսնությունից երկու երեխա ունի՝ Հեյվենն ու Ջովաննին։



© NEWS.am STYLE