«Այրվող» տղամարդ Փարիզի Նորաձեւության շաբաթվա Helliot Emil-ի ցուցադրության ժամանակ

21:03   2 մարտի, 2023

Helliot Emil-ը Փարիզի Նորաձեւության շաբաթում ներկայացրել է իր աշուն-ձմեռ 2023 հավաքածուն՝ ոգեշնչված անգլիացի աբստրակտ նկարիչ Հենրի Մուրի քանդակագործությամբ։

Հավաքածուն, որը կոչվում է «Կապակցված ձեւեր», հիմնված է Մուրի կողմից մարդու մարմնի օգտագործման վրա՝ որպես իր քանդակների հղման կետ՝ հյուսվածքների օգտագործման ու նյութերի մանիպուլյացիայի հետ մեկտեղ:

Համահիմնադիր Յուլիուս Ջուլը նման շեշտ դրել է իր հավաքածուի տեքստուրայի  վրա, որը հաջողվել է ջերմության, ջրի եւ «էքստենսիվ արցունքների» միջոցով էսպերիմենտների շնորհիվ: Արդյունքում շոուին մի մոդել է հայտնվել, որը բառացիորեն այրվել է։

Հավաքածուն նաեւ զուգահեռներ է անցկացնում քանդակի եւ արվեստի հետ՝ կոր կայծակաճարմանդների, ասիմետրիկ դետալների եւ չափազանցված, վերափոխված սիլուետների միջոցով: Համապատասխանելով ապրանքանիշի էքսպերիմենտալ բնույթին՝ Ջուլիուսը դիմել է Ստեֆանո Կորնալիին եւ Միրկո Զամբելլիին՝ շնորհանդեսի համար յուրահատուկ սաունդթրեքի համար՝ ոգեշնչված նրանց հավաքածուի սեփական մեկնաբանությամբ:

Helliot Emil-ը ցուցադրել է ուրվանկարների ու քանդակների գեղարվեստական ​​ուսումնասիրություն՝ փորձարկելով նույնիսկ ամենափոքր մանրուքը՝ ձեւի ու գործառույթի տեսողականորեն գրավիչ ցուցադրություն ստեղծելու համար:

 Տեսանյութը՝ Le Huffington Post YouTube-յան ալիքից



© NEWS.am STYLE