Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում (ֆոտո/վիդեո)

20:34   3 մարտի, 2023

Seven Visions Hotels, The Dvin-ի «Հայրիկ» ռեստորանում նախօրեին կայացել է գաստրո շոու, որին մասնակցել են Միշլենի երկու աստղ ունեցող Ֆլորանս Դալիանը եւ ռեստորանի շեֆ-խոհարար Ռաֆայել Կազումյանը։ NEWS.am STYLE-ին հաջողվել է զրուցել աստղային շեֆ-խոհարարի հետ եւ փորձել ռեստորանի բաց խոհանոցում պատրաստված վեց ուտեստներից բաղկացած հավաքածու։

Ֆլորենսը Բուրգունդիայից է։ 42 տարեկանում նա աշխատել է Հոնկոնգի, Շանհայի եւ Լատինական Ամերիկայի լավագույն ռեստորաններում: Նրա խոսքով՝ Շանհայում ամենահիշարժան փորձը եւ ամենամեծ մարտահրավերը նրա համար եղել է New Heights ռեստորանում ավելի քան 40 խոհարարների թիմը ղեկավարելը: Հենց այնտեղ է նա սիրահարվել Ասիայի դինամիզմին։ Նա երկրորդ անգամ է այցելում Հայաստան։ Առաջին անգամ նա հանգստանալու նպատակով է եղել Հայաստանում։ Նրա խոսքով՝ այս անգամ նա չի կարողացել վայելել հայկական խոհանոցը ծանր գրաֆիկի պատճառով, սակայն առաջին ճամփորդության ժամանակ փորձել է տեղական պանիրները, տոլման եւ լավաշը։ Աստղային խոհարարը խոստովանել է, որ նախընտրում է տանը ավելի պարզ ուտեստներ պատրաստել, ինչպես նաեւ նախատեսում է բացել սեփական ռեստորանը։

IMG-9968.jpg (29 KB)

Ֆլորենսը նշել է, որ Միշլենի աստղով խոհարար լինելը մեծ պատիվ է, ինչպես նաեւ մեծ ճնշում։ «Ես շատ պահանջկոտ եմ իմ հանդեպ, եւ իհարկե դա մեծ ճնշում է»,- ասաց նա՝ նշելով, որ իրեն հաջողվում է հաղթահարել սթրեսը մեդիտացիայի շնորհիվ, որը սովորել է Ասիայում։ Հարցին, թե կցանկանար երրորդ աստղ ստանալ, Ֆլորենսն անկեղծորեն ասաց, որ երկու աստղ պահելն արդեն իսկ մեծ ձեռքբերում եւ մարտահրավեր է։ «Պետք է մշտապես կատարելագործվել»:

_DSC3061.jpg (24 KB)

Վեց ճաշատեսակների հավաքածուն համերի յուրահատուկ եւ անսպասելի համադրություն էր: Ամենատպավորիչն իշխանի կոնֆին էր՝ լցոնված շոգեխաշած գազարով եւ շամպայնի էմուլսիայով Ֆլորենս Դալինից, եւ ֆուա-գրա մանդարինով ու ճակնդեղի ծրարներով՝ Ռաֆայել Կազումյանից: Ոչ պակաս զարմանալի էր ռեստորանի հրուշակագործ Լոուրենս Դեգանդի աղանդերը․ շոկոլադով, նարդոսով, ուրցով եւ անանուխով հնդկաձավարի միլֆեյ:

_DSC3073.jpg (28 KB)

Սեթը համտեսեցին Լուսինե Վահրամյանն ու Նատա Բրետելլը։



© NEWS.am STYLE