10:00 3 մարտի, 2023Երեկ՝ մարտի 2-ին, լույս աշխարհ է եկել դերասանուհի Հասմիկ Խոջյանի առաջնեկը։ Դերասանուհին դուստր է ունեցել։ Նա հրաշալի լուրով կիսվել է ինստագրամյան իր էջում։
Դստեր ծննդյան նախորդ օրը Հասմիկը հետեւորդներին տեղեկացրել էր, որ ջերմում էր։ «Պե՞տք էր հիմա սա։ Թե՞ հուզմունքից է»,-գրել էր դերասանուհին, որը նաեւ ցուցադրել էր այն նկարը, որը մտադիր էր ավարտին հասցնել մինչեւ դստեր ծնունդը։

Հասմիկն անցած տարի է ամուսնացել։ Դերասանուհին թեեւ իր եւ ամուսնու անձնական լուսանկարները չի հրապարակում, բայց հաճախ էր անկեղծանում՝ կիսվելով իր գեղեցիկ կարգավիճակով։