Նաոմի Քեմփբելն Off-White-ի հավաքածուի ցուցադրության ժամանակ ներկայացել է համարձակ կերպարում

11:38   3 մարտի, 2023

Նաոմի Քեմփբելը Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակներում՝ Off-White աշուն/ձմեռ 2023 հավաքածուի ցուցադրության ժամանակ, քայլել է պոդիումով։

52-ամյա սուպերմոդելը հայտնվել է Lunar Delivery շքեղ լեյբլի հավաքածուից երկար թափանցիկ զգեստով․ առանց ներքնազգեստ, համարձակ դեկոլտե։ «Սեւ հովազի» կերպարն ամբողջացրել են սեւ բարձրակրունկներն ու հաստ, ոսկեգույն ապարանջանները։

n3.jpg (57 KB)

Նորաձեւության ցուցադրության հավաքածուն ոգեշնչված էր լուսնային բնանկարով եւ ներառում էր կարմրավուն ժայռեր, ավազ եւ մեծ արծաթե գմբեթ:

n2-1.jpg (78 KB)

Փարիզի Tennis Club-ի աստղային իրադարձությանը մասնակցել են Ջարեդ Լետոն, Ջոդի-Թերներ Սմիթը, Սիարան, Էշլի Գրեմը, Տեսա Թոմփսոնը, Ջորդան Դաննը, Թոնի Գարնը եւ այլք։

n4.jpg (87 KB)

Lunar Delivery-ն առաջին հավաքածուն է, որը ստեղծվել է Off-White-ի ստեղծագործական տնօրեն Իբրահիմ Կամարայի կողմից, ով անցյալ տարի արժանացել է գեղարվեստական ​​ղեկավարի եւ բրենդի իմիջի տնօրենի կոչմանը: Կամարան նախկինում աշխատել է որպես ոճաբան Off-White շոուների համար՝ հանգուցյալ դիզայներ եւ լեյբլի հիմնադիր Վիրջիլ Աբլոյի ստեղծագործական ղեկավարությամբ:



© NEWS.am STYLE