Հայաստան + Իտալիա. անսպասելի համագործակցություն

19:22   3 մարտի, 2023

Շարֆերի հայկական ապրանքանիշն իտալական San Lazzaro degli Armeni կղզու հետ համատեղ նոր հավաքածու է թողարկել։

Ardēan ապրանքանիշը վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցում է Սան Լազարոյի իտալահայ համայնքի հետ։ Համատեղ աշխատանքը կերկարաձգվի լրացուցիչ ժամկետով։ Այս մասին հայտնել է Արդեանն իր Instagram-յան էջում։

Առաջին ապրանքը՝ նոր պրինտներով շարֆերը, արդեն վաճառքում են եւ հասանելի են գնման համար։ Համագործակցության երկրորդ փուլը դեռ գաղտնիք է պահվում։ Սակայն ապրանքանիշի ներկայացուցիչները նշել են, որ ակտիվորեն կհետազոտեն հայկական մանրանկարչությունը։

 



© NEWS.am STYLE