Մեր փոքրիկները․ փսլնքոտ գլխարկն ու գրգռված Մաշան

22:37   5 մարտի, 2023

Մենք աշխատող ծնողներ ենք։ Եվ, իհարկե, աշխատանքից տուն գալուց հետո մեր առաջին միտքը երեխաների հետ խաղալն է, որոնք, որպես կանոն, ամբողջ օրն անցկացնում են տատիկի հետ։ Բնականաբար, բոլոր խաղերն ուղեկցվում են երեխաների շուրջը վազվզելով եւ տատիկի խոսքերով. «Մի գրգռեք երեխաներին քնելուց առաջ»։

Դե, իհարկե, քնելուց առաջ, ավանդույթի համաձայն, պետք է հեքիաթներ կարդալ։ Սկզբում ես եմ հեքիաթներ կարդում, իսկ հետո նույն հեքիաթների միքսն իր տարբերակով ներկայացնում է երեք տարեկան աղջիկս։ Այդպես, նա մի օր ինձ պատմեց յուրօրինակ մի պատմություն Մաշայի եւ երեք արջերի մասին։ Տպավորված իր լսած հեքիաթից եւ տատիկի խոսքերից՝ երեխան ասաց. «Մաշենկան գնաց անտառ եւ գրգռվեց…»:

Բնականաբար, ուժ չունեի ինձ զսպելու, սկսեցի ծիծաղել, ինչին տատիկը կրկին արձագանքեց իր հայտնի բառակապակցությամբ, ինչից ուշքի գալը շատ ավելի դժվար էր։

332911541_904110874236133_2658202675717581966_n.jpg (67 KB)

Ի տարբերություն դստերս՝ որդիս նախընտրում է ոչ թե վերապատմել, այլ իր ձեւով մեկնաբանել հեքիաթները։ Կարմիր գլխարկի պատմությունը բացառություն չէր: Ի դեպ, հասուն տարիքում հեքիաթը սարսափից բացի այլ բան չի կարող առաջացնել, բայց մանուկ հասակում այն ինձ շատ էր դուր գալիս, եւ ես որոշեցի չառաջնորդվել մեծահասակի ֆոբիաներով եւ երեխաներիս չզրկել այդ հեքիաթից։

Դուստրս նորմալ արձագանքեց հեքիաթին եւ հաճույքով պատմեց այն, սակայն որդուս մոտ էլ այն նույն էմոցիաներն այն առաջացրեց, ինչ-որ իմ։ Այն պահին, երբ տատիկն ու Կարմիր գլխարկը դուրս եկան գայլի փորից, որդիս զզվանքով ծամածռվեց եւ ասաց,-«Ֆու․․․ Փսլքոտներ․․․»։

Նանա Վահրամյան



© NEWS.am STYLE