Ջասթին Բիբերն առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել չեղարկել համերգային շրջագայությունը

13:22   4 մարտի, 2023

29-ամյա Ջասթին Բիբերը չեղարկել է իր` «Justice World Tour»-ը։ Ահա, թե ինչ է տեղի ունեցել։

Անցյալ տարի երգչի մոտ ախտորոշվել էր հազվագյուտ նյարդաբանական հիվանդություն՝ Ռամսեյ-Հանթ համախտանիշ։ Բժիշկները նշում են, որ այս հիվանդությունն առաջացնում է դեմքի նյարդի կաթվածահարություն եւ նույնիսկ կարող է նպաստել լսողության կորստին։ Շատ դեպքերում դա ժամանակավոր է, բայց երբեմն կարող է տեւել մինչեւ կյանքի վերջ, եթե նա ժամանակին պատշաճ բուժում չանցնի։

Daily Mail-ը հայտնում է, որ Ջասթինը շատ է նիհարել ու շատ թույլ է իր հիվանդության պատճառով։ Ուստի բոլոր առաջիկա համերգները ստիպված է եղել չեղարկել։



© NEWS.am STYLE