Սերբ երգչուհի Զեյնան կատարում է Սիրուշոյի «Քելե, քելե» երգի հայերեն հատվածը (վիդեո)

10:23   5 մարտի, 2023

Սերբիայում երեկ՝ մարտի 4-ին, կայացել է «Եվրատեսիլ 2023»-ում Սերբիայի ներկայացուցչի ընտրության մրցույթըորի արդյունքում պարզ դարձավ, որ Լյուկ Բլեյքը «Samo mi se spava» երգով կներկայացնի Սերբիան «Եվրատեսիլ 2023»-ում։

Pesma za Evroviziju նախընտրական փուլին մասնակցել է նաեւ երգչուհի Զեյնան։ Նրանից հարցազրույց է վերցրել «Եվրատեսիլ»-ը լուսաբանող Wiwibloggs կայքը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от wiwibloggs (@wiwibloggs)

Հարցազրույցի ընթացքում երգչուհին հատուկ կայքի համար կատարել է Սիրուշոյի «Քելե, քելե» երգից հատված։ Wiwibloggs-ի ինստագրամյան էջում տեղադրված տեսանյութի ներքո մեկնաբանություն է թողել նաեւ Սիրուշոն։ Նա, որպես հավանության նշան, էմոջիներ է ուղարկել։

333044029_1221214998784862_776743912679779294_n.jpg (59 KB)

«Քելե, քելե» երգի հեղինակները Դեր Հովան ու Սիրուշոն են։ Այդ երգով երգչուհին Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2008»-ում՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ 

Լուսանկարները՝ Antonio Ahel/Ata Images, Instagram



© NEWS.am STYLE