Աֆիշա․ Ո՞ւր գնալ այս շաբաթ

10:23   6 մարտի, 2023

Շաբաթն ունի 7 օր, որոնցից յուրաքանչյուրը կարող եք նշանավորել յուրովի: NEWS.am STYLE-ն առանձնացրել է 7 հետաքրքիր իրադարձություն, որոնցով կարող եք առանձնահատուկ դարձնել այս շաբաթը․

Մարտի 6. Երկուշաբթի օրը Hin Areni Music Hall-ում ելույթ կունենա երաժիշտ, կատարող Դավիթ Ամալյանը։ Նա կներկայանա իր հեղինակային ու սիրված երգերով։ Համերգի սկիզբը՝ 20:00-ին։ Տոմսերի արժեքը 4000-ից 5000 դրամ է։ Կա հատուկ դրես կոդ․ սպորտային համազգեստով մուտքն արգելված է։ 

Մարտի 7. Նույն վայրում, նույն ժամին, բայց արդեն հաջորդ օրը՝ մարտի 7-ին, ելույթ կունենա Ռուբեն Հախվերդյանը։ Կազմակերպիչները խոստանում են «մի ուրիշ հախվերդյանական տեսություն»։ Գործում է նույն կանոնը՝սպորտային համազգեստով մուտքն արգելվում է։ Երեխաների մուտքը`5 տարեկանից: Տոմսերի արժեքը՝ 6000, 7000, 8000 դրամ։

Մարտի 8. Կանանց իրավունքների պաշտպանության օրը՝ մարտի 8-ին, տոնական համերգ է սպասվում Yerevan park-ում։ 19:00-ից այգում ելույթ կունենա Իվետա Մուկուչյանը։ Երգչուհու համերգը կարող եք վայելել հենց ատրակցիոններից։ Մեկ տոմսի արժեքը 15 000 դրամ է, որը ներառում է համերգ եւ դրսի ու ներսի բոլոր ատրակցիոններից անսահմանափակ օգտվելու հնարավորություն:

Մարտի 8Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնհարկում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցադրությունը, որում կներկայացվեն հայտնի ու դեռեւս չցուցադրված գործեր: Սրահի մի հատվածում կցուցադրվեն նաեւ նկարչի մասին պատմող ֆիլմեր: Կհրապարկվեն նրա՝ երիտասարդ տարիներին գրված չափածո ստեղծագործությունները:



Մարտի 9. Եթե թատերական արվեստի սիրահար եք, ապա հինգշաբթի երեկոն անցկացրեք Երեւանի պետական կամերային թատրոնում, որտեղ Էվա Խաչատրյանն ու Մխիթար Ավետիսյանը կպատմեն «Հինգ պատմություն սիրո մասին»։ Ներկայացման հեղինակն ու ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է։ Այս ներկայացումը տղամարդու եւ կնոջ անհասկանալի, դրամատիկ, զավեշտալի եւ երբեմն աբսուրդի հասնող փոխհարաբերությունների մասին է: Սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 2000-6000դր.:

Մարտի 10. Շաբաթը, կարծես, հեղինակային համերգներով հագեցած է։ Ամսի 10-ին, օրինակ, կարող եք վայելել Արթուր եւ Արսեն Սաֆարյանների կատարումները։ Համերգը տեղի կունենա Hin Areni Music Hall-ում, սկիզբը՝ 20:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 6000, 7000 եւ 8000 դրամ։

Մարտի 11. Վերադառնանք թատրոն, մանավանդ, որ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մարտի 11-ին պրեմիերա կա։ Բեմ կբարձրանա «Սեանս հոգեթերապեւտի մոտ» կատակերգությունը։ Այն կմեկնարկի 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ։ 

Մարտի 12. Կիրակին անցկացրեք ջազային տրամադրությամբ։ Mezzo ակումբում ելույթ կունենա ջազային կատարող Զառա Մարկոսյանը։ Համերգը կսկսվի 21:00-ին, մուտքավճարը 4000 դրամ է։



© NEWS.am STYLE