Նոր իմիջ․ Քորթնի Քարդաշյանն անճանաչելիորեն փոխվել է (ֆոտո)

14:32   6 մարտի, 2023

Քորթնի Քարդաշյանը որոշել է հետեւել քրոջ՝ Քիմի օրինակին եւ իմիջային փոփոխությունների է դիմել։ Նոր  լուսանկարները նա հրապարակել է իր Instagram-ում։

333093132_229551362805413_2447550873131115371_n.jpg (136 KB)

Քորթնին բաժանորդներին ներկայացել է որպես շիկահեր՝ նույնիսկ ավելի կարճ մազերով, քան ուներ։ Տեղադրված կադրերից մի քանիսում նա կաշվե հանդերձանքով է։

332553314_896817258235771_6061958502450848987_n.jpg (264 KB)

458515.jpg (77 KB)

Դատելով մեկնաբանություններից՝ երկրպագուները լիովին հիացած են կերպարի նման փոփոխությամբ։ «Շիկահերների դարաշրջանը սկսվել է, իսկական ռոք շքեղություն», - հիացել է բաժանորդներից մեկը: «Քույրերից ամենամեծը, բայց Քիմից եւ Քլոենից ավելի երիտասարդ է թվում»,- նրան արձագանքում է մեկ ուրիշը: Դե, ինչ-որ մեկին էլ, ընդհակառակը, անհանգստանում է, թե ինչպես է նոր սանրվածքը համադրվելու աստղի ֆիրմային՝ գոթական ոճի հետ։ Բայց մենք վստահ ենք, որ նման խնդիրը Քորթնիի ոճաբանները հեշտությամբ կլուծեն։

333884994_224573369933943_2945071335513668825_n.jpg (260 KB)

Լուսանկարները՝ Instagram/GettyImages



© NEWS.am STYLE