Wine Story. մարդիկ առաջին անգամ սկսել են խաղող աճեցնել 11000 տարի առաջ

20:20   6 մարտի, 2023

Մարդիկ առաջին անգամ սկսել են խաղող աճեցնել 11000 տարի առաջ՝ շատ ավելի վաղ, քան նախկինում ենթադրվում էր:

Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի համաժողովում ներկայացված եւ Science ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ խաղողի որթի ընտելացումը սկսվել է մոտ 11000 տարի առաջ վաղ նեոլիթյան ժամանակաշրջանում, եւ ոչ թե 8500 տարի առաջ, ինչպես նախկինում ենթադրվում էր:

Ենթադրվում է, որ այս գործընթացը միաժամանակ տեղի է ունեցել Արեւմտյան Ասիայում եւ Կովկասում։ Թե կոնկրետ ինչպես է այն ժամանակ տարածվել խաղողագործության գաղափարը, պարզ չէ։

Վերլուծելով Vitis vinifera-ի 3525 աճեցված եւ վայրի նմուշների ԴՆԹ-ի հաջորդականությունը՝ գիտնականները կարողացան որոշել, թե երբ եւ որտեղ է տեղի ունեցել ճեղքումը՝ ցույց տալով, որ մեր հնագույն նախնիներն ընտրել են խաղողի վազերը՝ ելնելով դրանց պտուղների որակից (համը եւ գույնը):

Բայց հարցն այն է, թե արդյոք այս խաղողը նախատեսված է ուտելու կամ գինի պատրաստելու համար։ Հետազոտության հեղինակներից մեկը՝ Յունանի գյուղատնտեսական համալսարանի Վեյ Չենը, կասկածում է, որ մարդկության պատմության այդ պահին խաղողը որպես սնունդ օգտագործվել է: «Դեռեւս վիճելի է, թե արդյոք հին մարդիկ ունեին գինի արտադրելու նոու-հաու հենց սկզբում… Իմ կարծիքով, Կովկասում հնագույն մարդիկ ի սկզբանե խաղողն օգտագործել են սնունդի մեջ»:



© NEWS.am STYLE