Շերը նախատեսում է երկու նոր ալբոմ թողարկել իր սիրելիի՝ Ալեքսանդր Էվարդսի հետ

11:20   7 մարտի, 2023

Շերը նախատեսում է երկու նոր ալբոմ թողարկել իր սիրելիի՝ Ալեքսանդր Էվարդսի հետ: Նրա խոսքով՝ մոտ ապագայում ինքը նախատեսում է մեկնել Անգլիա՝ երկու նոր ալբոմ ձայնագրելու։ Լեգենդար երգչուհին պատմել է, որ Ալեքսանդրը գրել է երգերից մի քանիսը, եւ այդ պատճառով ինքը շատ հուզված է եւ երջանիկ։ «Նա պրոդյուսեր է եւ գրող։ Նա անում է ամեն ինչ, որ երջանիկ լինեմ», - E!-ի հետ զրույցում ասել է նա։

шер22.jpg.crdownload (39 KB)

Շերը նաեւ հայտնել է, որ նախատեսում է շրջագայության մեկնել այս տարվա վերջին: «Կարծում եմ, ինչպես ցանկացած արտիստ, երբ լավ բան ես ունենում՝ հուզվում ես»:

шер23.jpeg (41 KB)

Ինչպես ավելի վաղ NEWS.am STYLE-ը գրել էր, 76-ամյա հիթմեյքերը արտասահմանյան լրատվամիջոցների վերնագրերում հիշատակվել է իրենից 40 տարով փոքր Էդվարդսի հետ սիրավեպ ունենալուց հետո։ Զույգին առաջին անգամ միասին նկատել են 2022 թվականի նոյեմբերին, եւ նրանց սիրավեպն այդ ժամանակվանից շարունակվում է։ Էդվարդսը վերջերս Շերին ադամանդե մատանի է նվիրել։ Զույգը, սակայն, պնդում է, որ ամուսնանալու մտադրություն չունեն։ Տարիքային տարբերությունը վիճաբանության պատճառ է դարձել Շերի եւ նրա որդիների միջեւ։ Բանը հասել է նրան, որ երգչուհին մտածում էր նրանց կտակից զրկելու մասին։



© NEWS.am STYLE