Louis Vuitton-ը ներկայացրել է երրորդ սերնդի անլար ականջակալներ (ֆոտո)

16:22   7 մարտի, 2023

Louis Vuitton նորաձեւության տունը ներկայացրել է երրորդ սերնդի անլար ականջակալներ՝ ցուցադրելով դրա հեղինակային ստեղծագործական ունակությունները։

Ականջակալները համալրել են Horizon Light Up հավաքածուն: Դրանք լիցքավորման գեղեցիկ պատյանով են՝ ոգեշնչված է խորհրդանշական Tambour ժամացույցի պատյանի էլեգանտ կոր գծերով եւ զարդարված Louis Vuitton-ի Connected Monogram նախշով: Լուսավորված լուսադիոդներով՝ դրանք կյանքի են կոչում գրադիենտ գույների գեղեցիկ կալեիդոսկոպ, որը նաեւ ծառայում է որպես մարտկոցի ու լիցքավորման մակարդակի ցուցիչ:

Ականջակալները հասանելի են հինգ մոդելներով՝ երեքը մշտական ​​հավաքածուի մեջ եւ երկու սահմանափակ թողարկում՝ հասանելի միայն գործարկման պահին: Հավաքածուում ընդգծված տարրերը անփայլ սեւ գույնի է՝ համալրված բրոնզե դետալներով։

Առաջին անգամ Louis Vuitton Horizon Light Up ականջակալները կներկայացվեն այլընտրանքային «On-the-go» ճամփորդական պատյանով:

Այս հրաշքի արժեքը 2000 դոլարից ավելի է։



© NEWS.am STYLE