Ո՞ր կոսմետիկ բրենդներից, շրթներկերից ու օծանելիքներից է նախընտրում օգտվել «Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանը

20:05   7 մարտի, 2023

STYLE Beauty խորագրի շրջանակում NEWS.am STYLE-ը ոչ միայն ներկայացնում է հայտնիների խնամքի առանձնահատկությունները, այլեւ փորձում հասկանալ, թե որ ապրանքանիշներից են օգտվում հայտնիները։ «Միսս Տիեզերք 2020» տիտղոսակիր Մոնիկա Գրիգորյանն, օրինակ, առանձնացրեց Estee Lauder եւ Laura Mercier բրենդները. նախընտրում է առաջինի տոնային քսուքն ու երկրորդի դիմափոշին։ 

«Վերջերս նոր բրենդ եմ բացահայտել, որը շատ եմ հավանել ՝ Charlotte Tilbury-ն»,-հավելեց գեղեցկուհին։ 

117772272_1742046195949171_1812627806998670778_n.jpg (67 KB)

Աշխատանքի բերումով Մոնիկան հաճախ է շպարված դուրս գալիս, իսկ շրթներկն, ինչպես գիտեք, կնոջ ամենահզոր զենքերից է։ Մոնիկան նախընտրում է Dose of Сolors բրենդի արտադրանքը, որի հիմնադիրն, ի դեպ, հայուհի Աննա Պետրոսյանն է։ «Քիմիական շրթներկեր են, որոնք օրվա ընթացքում չեն մաքրվում»։

Մոդելի երկրորդ սիրելի ապրանքատեսակն է Dior Lip Oil-ը։ «Այն խոնավեցնում եւ  թարմ տեսք է տալիս շուրթերիս»։

164061337_1941037722716683_3892319315783244799_n-1.jpg (38 KB)

Մոնիկան նշեց, որ օծանլիքների մեծ սիրահար է։ «Հաճախ եմ փոխում բույրերը, բայց ունեմ 2 ֆավորիտ բույր, որ երկար ժամանակ է՝ օգտագործում եմ՝ Love, Don't Be Shy եւ Francis Kurkdjian-ից Baccarat Rouge 540-ը»,-հավելեց նա։

Իսկ, թե ինչպես է «Միսս Տիեզերք 2020»-ի հայ դեսպանը կատարում իր դեմքի ամենօրյա խնամքը՝ կարդացեք այստեղ։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մոնիկա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE