Լեհաստանում արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի մոմե արձաններն իսկական իրարանցում են առաջացրել համացանցում

21:18   7 մարտի, 2023

Լեհաստանում արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի մոմե արձանները մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում։ Ուելսի արքայազնն ու արքայադուստրը որոշ ժամանակ ցուցադրվել են Կրակովի մոմե արձանների թանգարանում։ Սակայն վերջերս վիրուսային տարածում գտավ այն բանից հետո, երբ TikTok-ի օգտատերը հայտարարեց, որ Լեհաստանում է գտնվում «ամենավատ մոմե արձանների թանգարանը»:

Տեսանյութում TikTok-ի օգտատերերից մեկը ցույց է տվել թագավորական ընտանիքի անդամների կերպարները․ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II եւ հանգուցյալ արքայազն Ֆիլիպ, ինչպես նաեւ Մայք Թայսոն, Ջոնի Դեփ՝ Ջեք Ճնճղուկի դերում եւ այլն:

Միդլթոնն ամբողջովին սպիտակ հագոիստով էր, իսկ Ուիլյամը՝ կարմիր համազգեստով։ «Արքայազն Ուիլյամը վախեցրեց ինձ իր ժպիտով»,- գրել է օգտատերերից մեկը: Մեկ ուրիշն ավելացրել է. «Արքայազն Ուիլյամը ստիպեց ինձ բղավել»:

«Արքայազն Ուիլյամի դեմքի արտահայտությունը սպանեց ինձ», - նշել է մեկ ուրիշը: «Սարսափելի է»:



© NEWS.am STYLE