Իլոն Մասկին անհանգստացնում է, որ խելացի երիտասարդները բավարար չափով սեքսով չեն զբաղվում

22:35   7 մարտի, 2023

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն անհանգստացած է խելացի երիտասարդ տղաների սեռական կյանքով։

Twitter-ի գործադիր տնօրենն արձագանքել է Բրոնուին Ուիլյամս անունով օգտատերի թվիթին։ Վերջինս մեջբերել է մի ուսումնասիրություն, որում ասվում է՝ 130-ից բարձր IQ ունեցող երիտասարդները «3-5 անգամ ավելի քիչ են» սեքսով զբաղվում, քան միջին IQ ունեցող մարդիկ: «Մտավոր հետամնացության (60) IQ-ով տղաները դեռ ավելի շատ սեքսով են զբաղվում, քան շատ բարձր IQ (130) տղաները»,- գրել է Ուիլյամսը Twitter-ում՝ հավելելով, որ դա «լավ բան չի խոստանում մարդկության համար»: «Շատ է անհանգստացնում», - պատասխանել է Մասկը:

Այնուամենայնիվ, Insider-ը նշում է, որ Ուիլյամսը նկատի ունի 2000 թվականին հրապարակված հետազոտական ​​փաստաթուղթը, որը կոչվում է «Խելացի երիտասարդներ սեքսով չեն զբաղվում»: Հետազոտությանը մասնակցել են 12000 երիտասարդներ։ ԱՄՆ-ում այն անցկացվել է 7-ից 12-րդ դասարանների միջեւ՝ փորձելով պարզել ինտելեկտի եւ սեռական ակտիվության միջեւ կապը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ինտելեկտի բաշխման վերին սահման ունեցող երիտասարդներ ավելի քիչ են հակված սեքսով զբաղվելու, քան իրենց հասակակիցները:

Միևնույն ժամանակ, 2021 թվականին The Archives of Sexual Behavior ակադեմիական ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2009-ից 2018 թվականներին մարդիկ՝ ինչպես դեռահասները, այնպես էլ մեծահասակները, ավելի քիչ սեքսով են զբաղվել:

Հայտնի է, որ Մասկը հաճախակի թվիթ է անում բնակչության կոլապսի մասին՝ պնդելով, որ մարդիկ պետք է անհապաղ բարձրացնեն ծնելիության մակարդակը՝ աղետալի հետեւանքներից խուսափելու համար:



© NEWS.am STYLE