Հայտնիներ, ովքեր միշտ հավատարիմ են իրենց ոճին (ֆոտո)

23:15   7 մարտի, 2023

Մեր օրերում դժվար է գտնել մեկ ոճ ու հավատարիմ մնալ դրան, քանի որ անընդհատ փոփոխվող թրենդներն ու նորաձեւության միտումները ստիպում են դիմել տարատեսակ ոճափոխությունների։ Բայց չնայած աշխարհում կատարվող մոդայիկ հեղաշրջումներին՝ կան հայտնիներ, որոնք հստակ գտել են իրենց ոճն ու տարիներ շարունակ հավատարիմ են իրենց կերպարին։ Նրանք չեն փորձում ուշադրություն գրավել ամեն ամիս փոփոխվող մազերի երանգով կամ նոր սանրվածքով, նրանց անունը լսելիս արդեն հստակ պատկերացնում ես կոնկրետ ոճ։ Փաստն այն է, որ այս հայտնիները միշտ թրենդի մեջ են, քանի որ վաղուց գտել են իրենք իրենց։

NEWS.am STYLE-ը վերհիշել է իրենց ոճին ամենահավատարիմ մնացող հայ հայտնիներից մի քանիսին։ 

Նազենի Հովհաննիսյան

164136_1667909533396_3065564_n.jpg (45 KB)

80232659_10219891662657762_5724159848912781312_n.jpg (245 KB)

Երկար մազեր, մշտապես խնամված տեսք ու էլեգանտ զգեստներ։ Ասեք, որ Նազենի Հովհաննիսյանի ոճը բոլորս կարող ենք հենց այսպես նկարագրել։ Այն տարիներ շարունակ դարձել է հաղորդավարուհու այցեքարտը։ 

Արփի Գաբրիելյան

1557573_581201531964633_1147335337_n.jpg (60 KB)

159916601_3827053580712729_7524815461406655837_n.jpg (65 KB)

Ուղիղ վարսեր, նյուդ շուրթեր ու կոստյումային look-եր։ Արփի Գաբրիելյանի ոճը եւս հստակ է ու ընդգծված։ 

Նարինե Սուլթանյան

218829_170906712965996_6522670_o.jpg (547 KB)

327724186_690947579182631_8215977427247820892_n.jpg (91 KB)

Նարինեն հայկական շոու-բիզնեսի, թերեւս, ամենահավատարիմ սեւահերն է։ Փորձեք հիշել հաղորդավարուհուն մազերի այլ երանգով կամ կտրվածքով։ Մենք չմտաբերեցինք այդպիսի դեպք։

Գոհար Գասպարյան

18836878_1541834039192526_2971274863709101086_o.jpg (201 KB)

59618113_2684289364946982_1289952354581348352_n.jpg (54 KB)

262766751_446336630214809_1408229225448568547_n.jpg (1.12 MB)

Գոհար Գասպարյանի ոճի այցեքարտը նրա գեղեցիկ ժպիտն է։ Իսկ եթե խոսենք արտաքին այլ փոփոխություններից, հյաղորդավարուհին եւս տարիներ շարունակ հավատարիմ է իր ոճին։ Նա մազերն այլ երանգների չի ներկում, մաքսիմալ փոփոխությունը, թերեւս, մազափունջն է, որը երբեմն ունենում է հաղորդավարուհին։ 

Լուսինե Թովմասյան

893354_582453068431978_1925908652_o.jpg (357 KB)

125093301_3761453163865270_5830147595946694291_n.jpg (156 KB)

«Միսս Եվրոպա 2005» մրցույթի Վիցե Միսս Եվրոպա տիտղոսակիր Լուսինե Թովմասյանը տարիների ընթացքում, կարծես, չի էլ փոխվել։ Նույն սանրվածքը, էլեգանտ ոճը՝ բեմին, ու հարմարավետությունը՝ առօրյա կյանքում։ Չնայած դրան՝ գեղեցկուհին շարունակում է իր հմայքով փայլել ու առանձնանալ հայկական հեռուստատեսությունում։ 

Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE