Առանց դիմահարդարման ու ոճաբանների․ Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ նկարահանված հեռախոսով

11:25   8 մարտի, 2023

Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Մարգարիտ» երգի հիման վրա։ Ստեղծագործությունը հայալեզու է, այն հենց ինքը՝ Իվետան է հեղինակել։ Գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը։ Տեսահոլովակը նկարահանել է Lon-ը։ Երգչուհին տեղեկացրել է, որ այն, ինչ տեսնում ենք, նկարահանված է հեռախոսով՝ առանց լրացուցիչ սարքավորումների եւ լուսավորության, առանց դիմահարդարման, վարսահարդարման, առանց ոճաբանների…

«Ես հագել էի Lon-ի բաճկոնը, տաբատը եւ կոշիկները, քանի որ երբ ուղեւորվում էինք Գյումրի՝ դեպի 90-ականներ հիշեցնող տուն, ճամպրուկը մոռացել էինք Երեւանում: Այս տունը բոլորիս մեր մանկությունն է հիշեցնում»,-պատմել է նա։

Հոլովակում կան կադրեր, որոնցում երգչուհին ծխում է։ Նա անդրադարձել է նաեւ դրան եւ գրել, որ իրական կյանքում չի ծխում․ նույնը խորհուրդ է տվել նաեւ իր հետեւորդներին,-«Ես չեմ ծխում, հիշեք՝ ծխելը վնասակար է առողջության համար»,-ինստագրամյան իր էջում գրել է Իվետան։  



© NEWS.am STYLE