Գերմանուհին պնդում է, որ «սեռական հարաբերությունների» մեջ է ինքնաթիռների հետ

14:35   9 մարտի, 2023

Գերմանիայի բնակչուհին պնդում է, որ ինքնաթիռների հետ «սեքսուալ հարաբերությունների» մեջ է։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա 30 մինի արձակուրդ է վերցրել միայն «իր հարազատ հոգիների հետ» ժամանակ անցկացնելու համար, գրում է NYP-ն։

23-ամյա Սառա Ռոդոն պատմել է, որ մրրկայնությունից հետո իր առաջին թռիչքի ժամանակ հայտնաբերել է «իսկական սեր» Boeing 737-ի հանդեպ։

самолет.jpg (48 KB)

Այդ ժամանակվանից Ռոդոն «ծանոթացել է» բազմաթիվ ինքնաթիռների, որոնց նա համարում է Դիկի անունով մեկ «կոլեկտիվ էակ»։ Նրա խոսքերով՝ թեւևերն ինքնաթիռի ամենասեքսուալ մասն են, եւ չափը նշանակություն չունի: «Ներկայումս ունեմ երեք մեծ մոդել, [բայց] ունեմ նաեւ շատ փոքր մոդելներ՝ ընդհանուր առմամբ 60-ից ավելի, եւ դրանք պատրաստված են պատվերով», - ասում է Սառան, որը ինքնաթիռների մոդելների վրա ծախսել է գրեթե 4267 դոլար:

самолет1.jpg (46 KB)

Նա իրեն ներկայացնում է որպես objectum sexual»: Ըստ Spring Nature բժշկական ամսագրում հրապարակված 2022 թվականի ուսումնասիրության, դա հատուկ սիրային միություն է, որը նաեւ հայտնի է որպես օբյեկտոֆիլիա, որտեղ մարդիկ ուժեղ սեռական կամ ռոմանտիկ զգացմունքներ են զարգացնում կոնկրետ անշունչ առարկայի նկատմամբ: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ այս վիճակը կարող է կապված լինել աուտիզմի սպեկտրի խանգարման հետ:



© NEWS.am STYLE