Քորթնի Քարդաշյանի ութամյա որդին որոշել է հետեւել մոր օրինակին եւ ներկել է մազերը

13:25   9 մարտի, 2023

Քորթնի Քարդաշյանի եւ Սքոթ Դիսիկի ութամյա որդին՝ Ռեյնը, որոշել է հետեւել իր աստղային մոր օրինակին եւ փոխել իր կերպարը։ Տղան նույնպես շիկահեր է դարձել։

333189140_904628620836609_2216573134479860087_n.jpg (172 KB)

39-ամյա Սքոթ Դիսիկն Instagram-ի իր միկրոբլոգի Stories բաժնում հրապարակել է իր ութամյա որդու նոր կերպարով լուսանկարները։ Կադրերից մեկում պատանին ցուցադրել է իր հիանալի հարդարված շիկահեր մազերը։ Ձեռքին ֆուտբոլի գնդակ է։

156.jpg (55 KB)

Բնական թխահեր Ռեյնը Քորթնիի եւ Սքոթի կրտսեր երեխան է։ 2015 թվականին բաժանված զույգն ունի նաեւ որդի՝ Մեյսոնը եւ դուստր՝ Պենելոպան։



© NEWS.am STYLE