Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դուստրը գաղտնի մկրտվել է Կալիֆոռնիայում

15:26   9 մարտի, 2023

Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դուստրը՝ մեկամյա Լիլիբեթը, ուրբաթ օրը՝ մարտի 3-ին, գաղտնի մկրտվել է Կալիֆոռնիայում։ Այս մասին հայտնում է People-ը։

Մկրտության արարողությունը կատարել է Լոս Անջելեսի արքեպիսկոպոս վերապատվելի Ջոն Թեյլորը։

«Ես կարող եմ հաստատել, որ արքայադուստր Լիլիբեթ Դիանան մկրտվել է ուրբաթ օրը՝ մարտի 3-ին, Լոս Անջելեսի արքեպիսկոպոս, վերապատվելի Ջոն Թեյլորի կողմից», - հրատարակությանը հայտնել է Սասեքսի դուքսերի ներկայացուցիչը:

Արարողությանը, որը տեղի է ունեցել Մոնտեսիտո քաղաքում գտնվող արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի տանը, ներկա է եղել 20-ից 30 հյուր: Աղբյուրը People-ին հայտնել է, որ մկրտության հրավերներ են ուղարկվել արքայազն Ուիլյամին, Քեյթ Միդլթոնին, Չարլզ III թագավորին եւ թագուհի-կոնսորտ Կամիլային, սակայն նրանք ներկա չեն եղել միջոցառմանը։

Միաժամանակ հյուրերի թվում է եղել աղջկա մայրական տատիկը՝ Դորիա Ռեգլանդը։

Լիլիբեթ Դիանայի կնքահայրը կինոօպերատոր Թայլեր Փերին էր, կնքամոր անունը չի նշվում։



© NEWS.am STYLE