Լեգենդար դիզայներ Ռոբերտո Կավալլին 82 տարեկանում հայր է դարձել

10:20   9 մարտի, 2023

Իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալլին 82 տարեկանում կրկին զգացել է հայրության բերկրանքը։ Սա դիզայների վեցերորդ ժառանգն է։

Երեխային լույս աշխարհ է բերել Կավալլիի ներկայիս սիրելին՝ նախկին մոդել Սանդրա Նիլսոնը, որը Կավալլիից փոքր է 44 տարով։

334323105_1461364827969361_1891825744189392717_n.jpg (170 KB)

 «Ես նրան Ջորջիո եմ անվանել՝ հորս պատվին, որին նացիստները գնդակահարել են Կավրիլլայում ջարդերի ժամանակ, երբ ես չորս տարեկան էի», - Novella 200-ին պատմել է Ռոբերտոն:

Բացի նորածին որդուց, Կավալլին եւս հինգ ժառանգ ունի։ Դուստր Քրիստիանան ու որդի Տոմազոն ծնվել են մոդելավորողի եւ Սիլվանելլա Ջանոնիի միությունից։ Սակայն նա լքել է կնոջը, երբ հանդիպել է «Միսս Ավստրիա» մրցույթի մասնակից Եվա Մարիա Դյուրենգերին։

331021787_1200947157451714_2068056881294607761_n.jpg (263 KB)

Նրանց ծանոթությունից մի քանի տարի անց զույգն ամուսնացավ։ Եվան լույս աշխարհ է բերել դիզայների դստերը՝ Ռաքելին, եւ երկու որդի՝ Դանիելին եւ Ռոբերտին։



© NEWS.am STYLE