Հայտնի տղամարդկանց շնորհավորանքներն ու կանանց գրառումները՝ Մարտի 8-ին (ֆոտո/վիդեո)

17:21   9 մարտի, 2023

Կանանց մեկամսյակը պաշտոնապես բացված է։ Իսկ ի՞նչ են սպասում կանայք ամենից շատ․ իհարկե՝ սեր, հարգանք, հավասարություն եւ, ինչո՞ւ ոչ, նաեւ շնորհավորանքներ։

NEWS.am STYLE-ն ուսումնասիրել է համացանցն ու առանձնացրել հայտնի կանանց խոհերն ու տղամարդկանց շնորհավորանքները՝ Մարտի 8-ի առթիվ։ 

Դերասանուհի Անի Խաչիկյանն արխիվային լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է ժամանակին համատեղել նորածին որդու խնամքն ու նկարահանումները։ «Այս նկարը հիշելու հրաշալի առիթ․ իսկական կինը... ոնց կուզի կլինի, սրա մասին ա էս օրը։ Ազատ եղեք, ազատված, ազատած ու եղեք էնպիսին, ինչպիսին ուզում եք»,-գրել է դերասանուհին։

Անի Խաչիկյան-2.png (510 KB)

Ուղղակի լինել երջանիկ՝ անկախ տարվա եղանակից ու օրվանից։ Սա է Սոֆի Մխեյանի մաղթանքը։ «Անկեղծ՝ ուզում եմ՝ ժպտաք, սիրեք ու միշտ սիրված լինեք,ապրեք խաղաղ, վայելեք ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը: Բոլոր դժվարությունները լինեն հաղթահարելի…»,-իր մաղթանքում նշել է երգչուհին։ 

Sofi Mkheyan.png (1.17 MB)

Կարեւորագույնը, բոլոր ցավերից ու կորուստներից հետո անգամ, երեխայի պարզությամբ ժպտացող կինն է՝ կարծում է Նազենի Հովհաննիսյանը։ «Ամեն ինչ հնարավոր է կյանքում. ահավոր վատից մինչեւ անասելի լավը, անսպասելի երջանկությունից մինչեւ անհավանական Սերը։ Ամեն բան։

334976477_595263622181746_1766718806197300578_n.jpg (111 KB)

Բայց կարեւորագույնը, բոլոր ցավերից ու կորուստներից հետո անգամ, երեխայի պարզությամբ ժպտացող կինն է: Արցունքները աչքերի փայլի հետեւում թաքցրած՝ ժպտացող կինը, էն կինը, որն ընկեր է, բժիշկ կամ հոգեբան, տնային տնտեսուհի կամ օսկարակիր դիվա, հերոսածին մայր է կամ լռությամբ քեզ հասկացող քույր, քո երեխան է կամ երեխայիդ մայրը... Կինն է, որը կողքիդ է, ինչ էլ որ լինի, ով էլ որ լինես, որքան էլ որ մոլորվես կամ վերաձեւավորվես: Ուղղահայաց Ութը (8)՝ հորիզոնական անվերջությունն է։ ԱՆՎԵՐՋՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆ Է․․․»,-իր գրառման մեջ նշել է դերասանուհին։ 

330192770_775309457295120_3363407451464380229_n.jpg (25 KB)

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը Մարտի 8-ի առթիվ նոր ֆոտոշարք է ներկայացրել։ «Յուրաքանչյուր հաջողակ կնոջ ետեւում հենց  ինքն է կանգնած։ Եկեք հպարտանանք, որ աղջիկ ենք ծնվել..»,-գրել է Մարինկան։ 

334771429_1628202577602582_5205988867420442018_n.jpg (31 KB)

334772930_223878576668320_1422580948598542472_n.jpg (25 KB)

Սիրուշոյին գեղեցիկ անակնկալ են մատուցել ամուսինն ու որդիները։ Նրանք երգչուհու համար պատրաստել  էին յուրահատուկ դիմանկար, որի օրիգինալ լուսանկարն արվել էր 2019 թ-ին՝ Շուշիում։

330286612_671252541355703_7041495162489057828_n.jpg (46 KB)

«Տղաներիս ու Լեւոնի նվերը, որն ինձ միշտ կհիշեցնի Շուշիում անցկացրած մեր անմոռանալի օրերը...»,-գրել է երգչուհին։

Նվերներին զուգահեռ՝ իհարկե, առաջնային են նաեւ տղամարդկանց շնորհավորանքներն ու անկեղծ մաղթանքները։ Երգիչ Անդրեն կանանց շնորհավորել է իր նոր տեսահոլովակով, որը նկարահանվել է Շառլ Ազավուրի Que Cest Tiste Vniste երգի հայերեն տարբերակի («Վենետիկն է տխրում») հիման վրա։ 


«Սիրելի հայուհիներ։ Շնորհավորում եմ ձեզ։  Իմ Սիրո նոր երգը ձեզ եմ նվիրում, սիրեք ու սիրվեք, երջանկություն ձեզ»,-գրել է երգիչը։ 

«Հայ Մայրեր, քույրեր, աղջիկներ… Առանց ձեզ մենք անզոր ենք։ Ձեզանից յուրաքանչյուրն արժանի է երջանիկ լինելու: Շնորհավոր ձեր տոնը։ Բայց թող, որ ձեր կյանքի ամեն օրը տոն լինի»,-շնորհավորել է Վլադիմիր Արզումանյանը։ 

334681901_944924486938708_6356430369748800441_n.jpg (36 KB)

Իրեն բնորոշ հումորային մոտեցում է ցուցաբերել Մկրտիչ Արզումանյանը։ Դերասանը լուսանկար է հրապարակել «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի նկարահանումներից, որտեղ ինքն ու  ֆիլմի մյուս հերոսները միանձնուհու կերպարում են․ «Շնորհավոր կանանց միջազգային տոնը»,-լուսանկարը մակագրել է նա։

mkrtich arzumanyan.png (715 KB)



© NEWS.am STYLE