Ուիլ Սմիթը հրապարակել է իր թրեքը՝ հայ բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանի կատարմամբ

09:50   10 մարտի, 2023

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթն իր Instagram-ում հրապարակել է «Just a two of us» թրեքը, բաս-թրեքը կատարում է հայ բաս կիթառահար Էլեն Ալավերդյանը։ «Վաու, Էլենը ֆանտաստիկ է: Դու հրաշալի ես», - գրել է «Ես լեգենդ եմ» ֆիլմի աստղը։

Լաս Վեգասից 11-ամյա Էլեն Ալավերդյանին ճանաչում են սիրում են. այսքան երիտասարդ տարիքում նա յուրացրել է բաս-կիթառը՝ կատարելով հայտնի ստեղծագործությունների բարդ պարտիաներ: Նա աներեւակայելի տաղանդավոր է եւ ունի հիանալի երաժշտական ճաշակ. հիասքանչ համադրություն է, այնպես չէ՞։

elen.jpg (254 KB)

Աղջիկն ունի Instagram-ում հազարավոր բաժանորդներ. նրանց թվում են ոչ միայն լավ երաժշտության սիրահարներ, այլեւ իրական մասնագետներ, որոնք Էլենի հասցեին չեն խնայում արժանի գովասանքի խոսքեր։



© NEWS.am STYLE