«Տաքացնում եմ կաթը, փորձում եմ կերակրել». ռեժիսոր Անդրեասյանը պատմել է նորաթուխ հայրիկի առօրյայի մասին

10:34   10 մարտի, 2023

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը փետրվարին երրորդ անգամ հայր է դարձել։ Հայտնի է, որ նրա կինը՝ թատրոնի եւ կինոյի դերասանուհի Լիզա Մորյակը դուստր է լույս աշխարհ բերել, սակայն զույգը չի հայտնել նորածնի անունը։ Անդրեասյանը 5-tv.ru-ի թղթակցին պատմել է հայրության առօրյայի մասին.

Ռեժիսորը խոստովանել է, որ ուրախ է օգնել կնոջը փոքրիկի խնամքի հարցում։

«Իհարկե, օգնում եմ: Կաթ եմ տաքացնում, փորձում եմ կերակրել, ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի»,- ժպտալով հայտարարել է նա։

Սակայն տղամարդը չի հայտնել իր դստեր անունը։ Ասում է՝ կինը թույլ չի տալիս։

«Ոչ, չեմ ասի։ Կինս ասել է, որ ոչ մեկին չասեմ, ուրեմն ոչ մեկին չեմ ասի»,- ասել է Անդրեասյանը։

Անդրեասյանն ու Մորյակը ծանոթացել են նկարահանման հրապարակում՝ 2019թվականին։ Զույգն ընդամենը երեք տարի է հանդիպել, 2022 թվականին նրանք որոշել են ամուսնանալ։ Անդրեասյանի համար այս ամուսնությունը երկրորդն է։ Նա սիրավեպ սկսելուց հետո բաժանվել է իր առաջին կնոջից, որից Անդրեասյանը երկու որդի ունի։



© NEWS.am STYLE