Շերի եւ նրա երիտասարդ սիրելիի կրքոտ համբույրը (ֆոտո)

11:20   10 մարտի, 2023

Շերը եւ նրա երիտասարդ սիրելին՝ Ալեքսանդր Էդվարդսը, իրենց պաշտոնական դեբյուտը կարմիր գորգի վրա կատարեցին որպես զույգ Versace Fall-Winter 2023 նորաձեւության ցուցադրության ժամանակ:

шер.jpg (120 KB)

76-ամյա Շերը եւ 37-ամյա երաժշտական ​​պրոդյուսերը ժպտում ու գրկախառնվում էին լուսանկարիչների համար նկարվելիս եւ նույնիսկ համբուրվում էին Արեւմտյան Հոլիվուդի Pacific Design Center-ում անցկացված միջոցառման ժամանակ:

шер1.jpg (133 KB)

Էդվարդսն ավելի վաղ հայտնել էր, որ ինքն ու Շերը ծանոթացել են միմյանց երեխաների հետ։ Էդվարդսը հաստատել է, որ հանդիպել է Շերի որդիների՝ Չազ Բոնոյի եւ Էլայջա Բլյու Ալմանի հետ՝ նրանց անվանելով «իմ ընկերներ»։

шер2.jpg (117 KB)

Նա նաեւ նշել է, որ Շերը «զարմանալի» հարաբերություններ ունի իր երեք տարեկան որդու՝ Սլեշ Էլեկտրիկի հետ։



© NEWS.am STYLE