Խենթ նախագահները եգիպտացորեն են ուտում. ամերիկացի նկարիչը «ծաղրել» է երկրի ղեկավարներին

19:30   10 մարտի, 2023

Ամերիկացի նկարիչը Ֆլորիդայից ԱՄՆ նախագահներին վերածել է ռոք աստղերի՝ օգտագործելով արհեստական ​​ինտելեկտի ծրագրեր: Ջո Բայդենից սկսած՝ նա թողարկել է բոլոր 46 առաջնորդների թվայնորեն փոփոխված պատկերները:

«Ես ապրում եմ ծիծաղի համար», - The Post-ին պատմել է 34-ամյա հաղորդավար Քեմ Հարլեսն իր նախագծի մասին:

trump.jpg (60 KB)

obama.jpg (65 KB)

Բայդենը կրում է իր հայտնի սեւ «օդաչուի» ակնոցը։ Ինտելեկտը լրացրել է Թրամփի մազերի գիծը եւ շքեղություն է ավելացրեց, մինչդեռ Բարաք Օբամային վերածել է 70-ականների սրտակերի:

Հարլեսը շարունակել է «ծաղրել» նախագահներին՝ Ջո Բայդենին ներկայացնելով որպես ռեփեր՝ դեմքին դաջվածքներով։

Ըստ երեւույթին, արտիստը չի սիրում Դոնալդ Թրամփին։ Նա նրան պատկերել է որպես եգիպտացորեն խժռող խելագար հրեշի:

Ջորջ Բուշը, նույնպես պատկերված է եգիպտացորենով։ Ըստ ամենայնի, այս պատկերները ոգեշնչված են հանրահայտ «Եգիպտացորենի երեխաները» սարսափ ֆիլմից։

 



© NEWS.am STYLE