Աբու Դաբիում բացվել է միջկրոնական համալիր, որում կա մզկիթ, եկեղեցի եւ սինագոգ

21:20   10 մարտի, 2023

ԱՄԷ-ում տեղի է ունեցել «Աբրահամի ընտանեկան տան» բացումը, որը միջկրոնական համալիր է։ Այնտեղ գտնվում են մզկիթ, եկեղեցի եւ սինագոգ, հայտնում է CNN-ը։

Այն նախագծված է բրիտանացի հայտնի ճարտարապետ Դեւիդ Աջայեի կողմից։ Ներառում է մի քանի ճարտարապետական ​​ոճեր, որոնք ավանդաբար օգտագործվում են ամբողջ աշխարհի մզկիթներում, եկեղեցիներում եւ սինագոգներում։  Կառույցը ոգեշնչված է երեք աբրահամական կրոններից եւ կոչված է արտացոլելու նրանց նմանությունները:

Իմամ Ալ-Թայեբ մզկիթը, որն անվանվել է սուննի իսլամի առաջատար հեղինակություն հանդիսացող Ալ-Ազհարի մեծ իմամի անունով, ուղղված է դեպի Մեքքա:

мечеть.jpg (84 KB)

Պատուհաններն ունեն բարակ ճաղավանդակներ, որոնք նախատեսված են օդի շրջանառության համար՝ միաժամանակ վերահսկելով լույսը եւ պահպանելով գաղտնիությունը: «Մզկիթում… լույսը շրջապատում է քեզ, մինչեւ հասնես լռության ու ճկունության՝ դեմքով դեպի Մեքքա», - նշել է ճարտարապետը:

Ֆրանցիսկոս եկեղեցին նվիրված է 13-րդ դարի վանական Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզեցիին։ Այն կողմնորոշված ​​է դեպի արեւելք՝ ծագող արեւը։

церковь.jpg (61 KB)

Առաստաղը փայտից է եւ վերաբերում է Նոյան տապանի աստվածաշնչյան եւ Ղուրանական պատմությանը։ Եկեղեցում «դուք լսում եք հոսող ջրի ձայնը», - ասել է Աջայեն: «Ինձ համար ջուրն ասոցացվում է քրիստոնեության հետ։ Եկեղեցին տապան է աշխարհում»։

Մովսես Բեն Մայմոն սինագոգը նվիրված է 12-րդ դարի հրեա փիլիսոփային, որը հայտնի է որպես ռաբբի Մայմոնիդես: Նա նաեւ բժիշկ էր, որի հիվանդների թվում էր Եգիպտոսի եւ Սիրիայի մահմեդական կառավարիչ Սալադինը:

синагога.jpg (52 KB)

Սինագոգն ԱՄԷ-ում կառուցված առաջին հրեական տաճարն է, եւ, ինչպես ամբողջ աշխարհի սինագոգների մեծ մասը, կենտրոնացած է Երուսաղեմում: Այն ոգեշնչված է հրեական Սուկկոտ տոնով, որը նշվում է ժամանակավոր կացարանների կառուցմամբ։



© NEWS.am STYLE